«  Օգոստոս 2022  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Яндекс.Метрика

Պայթյուն Երևանում. նախնական տվյալներով կա զոհ և վիրավորներ (տեսանյութ, ուղիղ, թարմագվող)

Պայթյուն Երևանում. նախնական տվյալներով կա զոհ և վիրավորներ (տեսանյութ, ուղիղ, թարմագվող)

Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն` ըստ նախնական տվյալների` հրդեհի բռնկմամբ, հաղորդում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը: Կան վիրավորներ։

Տեղում աշխատում են բժիշկներն ու փրկարարները։ Քաղաքացիները ևս օգնում են դուրս բերել պայթյունից տուժածներին։

Լրացված.

«Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունի մասին ագազանգն ԱԻՆ-ն ստացել է 13:23-ին: Տեղում աշխատում է 10 մարտական հաշվարկ:

Ժամը 14:55
Ըստ ԱԻՆ-ի` առևտրի կենտրոնի շենքն աբողջությամբ այրվում է, կրակը դեռ չի հաջողվում մարել:

Ժամը 15:00

Պայթյունի հետևանքով տուժածն երը  բուժօգնություն են ստանում տարբեր բժշկական կենտրոններում.
Շենգավիթ բկ-  14 տուժած
5-ը դուրս է գրվել 
Արմենիա ՀԲԿ - 3
Սուրբ Աստվածամայր» ԲԿ- 4
էրեբունի» ԲԿ 4
Թիվ 1 համալսարանական հիվանդանոց- 6 տուժած
Առողջապահության նախարարություն 

Ժամը 16: 00

«Սուրմալու» առևտրի կենտրոնի շենքի երեք կողմից փլուզման վտանգ կա, տեղեկացրնում է Արտակարգ իրավիճակների նախարարության խոսնակ Հայկ Կոստանյանը` հավելելով, որ ԱԻՆ-ն աշխատում է ուժեղացված ռեժիմով, դյուրավառ պայթուցիկները դեռ շարունակում են պայթել:

Փլատակների տակ դեռ մարդիկ կան:

Ժամը 18:31
Այս պահի դրությամբ պայթյունից տուժածների թիվը հասել է 57-ի, նրանցից 36-ի վիճակը միջին ծանրության է գնահատում, տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը:

Ժամը 18:31

«Սուրմալու» առևտրի կենտրոնի փլուզված շենքի փլատակների տակից քիչ առաջ դուրս է բերվել պայթյունի հետևանքով զոհված երկրորդ քաղաքացու դին։ Այս մասին հայտնեց ԱԻ փոխնախարար Արտուշ Գրիգորյանը։
Նրա խոսքով, զոհի ինքնությունն այս պահին պարզված չէ։ Գրիգորյանը հայտնեց միայն, որ զոհը կին է։

Նշենք, որ առաջին զոհը «Սուրմալուից» «Էրեբունի» ԲԿ էր տեղափոխվել արդեն մահացած վիճակում։ Հայտնի է, որ նա 40-45 տարեկան տղամարդ էր։ Ներկա պահին պաշտոնական տվյալներով, կա 57 տուժած։

Ժամը 22:21

Քիչ առաջ «Սուրմալու» առևտրի կենտրոնի փլատակների տակից հայտնաբերվեց ևս մեկ քաղաքացու դի։ Այս պահին զոհերի թիվը երեքն է, հաղորդում են  ԱԻՆ-ից։
Մահացածը կին է։

Տարբեր բժշկական կենտրոններ տեղափոխված տուժածների թիվը հասել է 61-ի:

22:38

Ահազանգ ունենք, որ անհետ կորած հղի կին կա իր 5-ամյա տղայի հետ: Այս մասին  լրագրողների հետ ասաց ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը:

Նախարարի խոսքով` փրկարարական աշխատանքների ընթացքում ծխահարվել է 7 փրկարար:

23:05
Ընդհանուր 20 քաղաքացուց, Արմեն Փամբուխչյաի հաղորդմամբ, ԱԻՆ-ում ահազանգ կա իրենց հարազատների անհետ կորած լինելու մասին:
Նախարարն ասաց նաև, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում բռնկված հրդեհն ընդհանուր առմամբ մարված է, բայց «քամին առաջացնում է որոշակիորեն հրդեհային իրավիճակ», որոնողափրկարարական աշխատանքները շարունակվելու են ողջ գիշեր:
Այս պահի դրությամբ հայտնի է, որ պայթյունի հետևանքով կա երեք զոհ` երկու կին և մեկ տղամարդ: Ըստ պաշտոնյայի` նրանք միջին տարիքի են:

ԱԻՆ-ը հրապարակել է անհետ կորածների անունները...