Պաշտոնական
ՊՆ. Գիշերը հայ-ադրբեջանական սահմանին էական միջադեպեր չեն արձանագրվել
Գիշերը հայ-ադրբեջանական սահմանին էական միջադեպեր չեն արձանագրվել, ֆեյսբուքյան իր էջում գրել է Պաշտպանության նախարարության խոսնակ Արամ Թորոսյանը։
Երեկ երեկոյան Պաշտպանության նախարարությունը հաղորդեց, որ ժամը 20-ից բոլոր ուղղություններով կրակը գրեթե դադարել է, էական միջադեպեր չեն արձանագրվել։
Հայ -ադրբեջանական սահմանին ինտենսիվ ռազմական գործողությունները սկսվել են սեպտեմբերի 13-ի կեսգիշերին: