«  Հոկտեմբեր 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Яндекс.Метрика

ՊՆ. Մարտական հենակետում թեթև վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ չորս զինծառայող

ՊՆ. Մարտական հենակետում թեթև վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ չորս զինծառայող

Հոկտեմբերի 28-ին, ժամը 10։00-ի սահմաններում, ՀՀ արևելյան ուղղությամբ տեղակայված ՊՆ N զորամասի մարտական հենակետերից մեկում, զինամթերքի հետ անզգույշ վարվելու հետևանքով թեթև վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ չորս զինծառայող։
Վիրավորներին անհապաղ ցուցաբերվել է առաջին բժշկական օգնություն։ Կատարվում է քննություն՝ դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար։

ՀՀ ՊՆ

Ավելի վաղ մամուլում տեղեկություններ են տարածվել այն մասին, որ այսօր, ժամը 9:00-ի սահմաններում՝ Վարդենիսի Նորաբակ համայնքում, նռնակի պայթյունից 4 զինծառայող է վիրավորվել: Դեպքը տեղի է ունեցել զինծառայողների համար նախատեսված տնակում, երբ վերջիններս քնած են եղել: