Քաղաքական
ՊՆ շենքից ուղղաթիռով էվակուացում են աշխատակիցներին (տեսանյութ)
ՀՀ պաշտպանության նախարարության շենքից ուղղաթիռով էվակուացնում են աշխատակիցներին։
Նշենք, որ երեկվանից անհետ կորած զինծառայողների ծնողները ու երեկ ուշ երեկոյան նրանց միացած ռազմագերիների հարազատները փակել են ՊՆ–ի բոլոր մուտքերը և թույլ չեն տալիս, որ ներսում գտնվող աշխատակիցները դուրս գան։
Այս պահին ՊՆ շենքի դիմաց լարված իրավիճակը շարունակվում է։ Անհետ կորած զինծառայողների և ռազմագերիների ծնողները պահանջում են հանդիպում ՊՆ նախարար Վաղարշակ Հարությունյանի և ԳՇ պետ Արտակ Դավթյանի հետ: Ծնողներն ուզում են, որ նշված պաշտոնյաները մոտենան իրենց և պատասխանեն հուզող հարցերին:
Ծնողների ձեռքին կան բենզինով շշեր։
Հիշեցնենք, որ Շիրակի մարզի գերիների հարազատները փակել են մարզ տանող բոլոր ճանապարհները: