«  Նոյեմբեր 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Яндекс.Метрика

Պուտինը` հայ–ադրբեջանական սահմանների մասին (տեսանյութ)

Պուտինը` հայ–ադրբեջանական սահմանների մասին (տեսանյութ)

Սոչիում Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման և սահմանագծման ուղղությամբ աշխատանքները սկսելու պայմանավորվածության մասին։

«Երկու կողմերն էլ շահագրգռված են իրավիճակը կարգավորելու ու դրականորեն զարգացումների հարցում։ Բոլորը շահագրգռված են կոմունիկացիաների ապաշրջափակմամբ, այդ թվում՝ Ռուսաստանը։ Պայմանավորվածություն կա մոտ ապագայում սկսել սահմանազատման և սահմանագծման աշխատանքները»,–ասել է ՌԴ նախագահը։

Նա նաև նշել է, որ դա չափազանց բարդ խնդիր է՝ ժառանգված խորհրդային ժամանակներից, երբ «այնտեղ սահման չկար»։ Անդրադառնալով կողմերի միջև շփումների հարցին՝ ՌԴ նախագահը կարևորել է նման հանդիպումների կազմակերպումը։

«Անմիջական շփումները հիմնականում առաջնահերթություն են: Առաջիկայում նախատեսվում է նաև ձեր հանդիպումը Բրյուսելում։ Մենք դա ևս ողջունում ենք։ Որքան շատ լինեն անմիջական շփման հնարավորությունները, այնքան լավ։ Մենք հույս ունենք, որ մի քայլ առաջ կանենք, իսկ հետո հնարավոր կլինի հետագա քայլեր ձեռնարկել այլ վայրերում»,- ասել է Պուտինը։

Ալիևը բարձր է գնահատել ռուսական կողմի աջակցությունը, այդ թվում՝ խորհրդատվական՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների որոշման հարցում։

«Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանները սահմանազատված չեն, և մենք բազմիցս հրապարակավ հայտնել ենք, որ պատրաստ ենք հրատապ սահմանազատման գործընթաց սկսել»,- ասաց նա։

Նիկոլ Փաշինյանն իր հերթին հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է սկսել սահմանի սահմանազատումն ու սահմանագծումը։

Լեռնային Ղարաբաղում 2020-ի նոյեմբերի 9-ի զինադադարից հետո տեղակայված ռուսական խաղաղարար ուժերը և առհասարակ Ռուսաստանի Դաշնությունն առանցքային դեր են խաղում Արցախում և ընդհանուր տարածաշրջանում իրավիճակի կայունացման մեջ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ ասել է Փաշինյանը՝ ընդգծելով, որ, այդուհանդերձ, իրավիճակը այնքան կայուն չէ, որքան ցանկալի կլիներ:

Նա հիշեցրել է, որ 2020-ի նոյեմբերի 9-ից հետո երկու կողմից տասնյակ զոհեր են եղել, միջադեպեր են գրանցվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում, իսկ 2021 թվականի մայիսի 12-ից ճգնաժամային իրավիճակ է հայ-ադրբեջանական սահմանին՝ ՀՀ ինքնիշխան տարածք ադրբեջանական զորքերի ներխուժումից հետո:

«Ակնհայտ է, որ ռուսաստանյան խաղաղապահները և Ռուսաստանի Դաշնությունն առանցքային դեր են խաղում Լեռնային Ղարաբաղում և ընդհանուր տարածաշրջանում իրավիճակի կայունացման մեջ: Բայց ես ուզում եմ ընդգծել, որ, ցավոք, իրավիճակը այնքան կայուն չէ, որքան կուզեինք: 2020 թ. նոյեմբերի 9-ից հետո երկու կողմից զոհվել է մի քանի տասնյակ մարդ, միջադեպեր լինում են ե՛ւ Լեռնային Ղարաբաղում, իսկ այս տարվա մայիսի 12-ից փաստացի ճգնաժամային իրավիճակ է նաև հայ-ադրբեջանական սահմանին, և մեր գնահատականն այն է, որ Ադրբեջանի զորքերը ներխուժել են Հայաստանի ինքնիշխան տարածք: Իհարկե, Հայաստանի և Ադրբեջանի սահմանները սահմանազատված և սահմանագծված չեն, բայց պետական սահման գոյություն ունի, և դա Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքն է», - ասել է Փաշինյանը:

«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ, Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 26-ին ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ օպերատիվ խորհրդակցություն կանցկացնի: Այս մասին լրագրողներին հայտնել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Արդեն երեկոյան՝ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ երկխոսության ավարտից հետո, ՌԴ նախագահ Պուտինը անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ խորհրդակցություն անցկացնելու մտադրություն ունի», - ասել է Պեսկովը:

Հիշեցնենք` Ռուսաստանի Դաշնության Սոչի քաղաքում ընթանում է Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը։ Եռակողմ հանդիպումից առաջ Պուտինն առանձնազրույց է ունեցել Ալիևի հետ։

Լրացված՝

Պուտինը, Ալիևն ու Փաշինյանը մամուլի համար հայտարարություն են ընդունել, այն շուտով հասանելի կլինի լրագրողների համար։ ՌԻԱ Նովոստիին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Հանդիպումը երեք ժամ է տևել»,– նշել է նա։

Լրացված՝

Վլադիմիր Պուտինն այժմ առանձին հանդիպում է անցկացնում Նիկոլ Փաշինյանի հետ, հաղորդել է Պուտինի խոսնակը։Ավելի վաղ Պուտինը առանձին՝ երկկողմ բանակցություններ էր վարել նաև  Ալիևի հետ։