«  Մարտ 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Яндекс.Метрика

Քաղաքապետի խոսնակը՝ ավտոբուսի վարորդների բողոքի ակցիայի մասին

Քաղաքապետի խոսնակը՝ ավտոբուսի վարորդների բողոքի ակցիայի մասին

Երեւանում հանրային ուղեւորափոխադրում իրականացնող «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ-ի  ավտոբուսների վարորդների մի մասը մարտի 7-ին հրաժարվել է երթուղի դուրս գալ: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը՝ հավելելով, որ խնդիրն այս պահին կարգավորվում է: 

«Երեւանում հանրային ուղեւորափոխադրում իրականացնող «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ-ի երկու ավտոբուսների խցերում օրերս տեսախցիկներ են տեղադրվել՝ ծառայության որակը բարելավելու նպատակով։ Սա հարուցել է ընկերության վարորդների դժգոհությունը, որոնց մի մասն այսօր առավոտյան հրաժարվել է դուրս գալ երթուղի։  Այս պահին խնդիրը կարգավորվում է»,- գրել է Կարապետյանը։

«Կայքերից մեկում տեղեկատվություն է տարածվել, թե իբր քաղաքապետարանը հրաժարվել է «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ-ի ավտոբուսներում տեսախցիկներ տեղադրելու մտադրությունից։
Հայտնում եմ, որ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։ Ծառայության որակը բարելավելու՝ ուղեւորների անվտանգության, ուղեւորահոսքերի կառավարման նպատակով քաղաքապետարանին պատկանող ընկերության ավտոբուսներից երկուսում տեղադրվել են տեսախցիկներ։ Ըստ արդյունքների, այդ պրակտիկան կկիրառվի նաեւ «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ-ի մնացած շարժակազմերում», նշել է Կարապետյանը:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վարորդներն ասել են, որ ստիպված ենք դիմում այս ծայրահեղ միջոցին.

«Մեզ ասում են՝ նոր տեխնոլոգիաներով ենք առաջնորդվելու և դրա անվան տակ վարորդի գլխավերևում տեղադրում են տեսախցիկ, իսկ արգելակման ձողի (ручной) մոտ էլ արկղ են տեղադրել՝ պատճառաբանելով, որ գումարը պետք է հավաքվի այդ արկղում, իսկ այդ արկղն էլ վտանգ է ներկայացնում իրենից, քանի որ վարորդի կողմից ղեկը կառավարելու ժամանակ լուրջ խոչընդոտի է հանդիպելու վարորդը, իսկ դրա արդյունքում, ինչքան էլ վարորդները փորձ ունենան, չի բացառվում՝ վթար տեղի ունենա:

Ասում են՝ նոր տեխնոլոգիա… դիսպետչերական ոչ մի կետում չկա սանհանգույց, չկա վարորդի հանգստի սենյակ և մեջբերում են միջազգային օրենքները, իսկ միջազգային օրենքներով պետք է դիսպետչերական բոլոր կետերում ապահոված լինեն սանհանգույցները, հանգստի սենյակները։ Ասում են՝ տեսախցիկները տեղադրել ենք անվտանգության համար, մինչև էդ տեսախցիկները տեղադրելը, թող ղեկավարությունը շատ չէ, մեկ օր մեզ հետ շրջեն մայրաքաղաքում ու տեսնեն, թե կանգառներում ինչ բարձիթողի վիճակ է»։