Քննարկվել է եռակողմ աշխատանքային խմբի գործունեությանը
Երևանում ապրիլի 1-ին կայացել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հանդիպումը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախի բնակիչներին ուղղված հումանիտար աջակցության հարցերը, ինչպես նաև երկու երկրների միջև տնտեսության, էներգետիկայի, տրանսպորտի, գյուղատնտեսության, ենթակառուցվածքների և առողջապահության ոլորտներում համագործակցության խորացման հեռանկարները: Անդրադարձ է կատարվել նաև փոխվարչապետների համանախագահությամբ գործող եռակողմ աշխատանքային խմբի և փորձագիտական խմբերի աշխատանքներին առնչվող հարցերին:
Ալեքսեյ Օվերչուկը հանդիպել է նաև Նիկոլ Փաշինյանի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետների գլխավորությամբ ստեղծված աշխատանքային խմբի գործունեությանը, տարածաշրջանային կոմունիկացիոն ենթակառուցվածքների ապաշրջափակման հնարավորություններին եւ այս ուղղությամբ տարվող աշխատանքներին վերաբերող հարցեր։