Փաստաբան. «Քրեականի պետի կողմից բռնության ենթարկված անչափահասը հոգեբանական ծանր վիճակում է»
Դիլիջանի ռեստորանային համալիրներում մեկում Տավուշի մարզի քրեական հետախուզության վարչության պետ Արսեն Ղայթմազյանի կողմից բռնության ենթարկված անչափահաս Ա․ Ամիրյանը հոգեբանական ծանր վիճակում է, ունի վախեր։
«Իմ պաշտպանյալը հոգեբանական ծանր վիճակում է, նա տևական ժամանակ դեպքից հետո վախեցել է բարձրաձայնել, չի ցանկացել, մտավախություն է ունեցել, որ եթե բարձրաձայնի, գուցե կրկնվի իր նկատմամբ։ Ներկայումս մեկուսացված վիճակում է գտնվում իմ պաշտպանյալը։ Հաշվի առեք, որ նա անչափահաս է, 16 տարեկան․ լավ օրից չէ, որ անչափահասը գնում է, աշխատում է», — Forrights.am-ին ասում է բռնության ենթարկված տղայի փաստաբան Սասուն Ռաֆայելյանը։
Հիշեցնենք՝ «Ժողովուրդը» հունիսի 1-ին տեսանյութ էր տարածել, որտեղ երևում է, թե ինչպես է Դիլիջանի քրեականի պետ Արսեն Գայթամազյանը ռեստորան հյուրանոցային համալիրում դաժանորեն ծեծի ենթարկում 16-ամյա երիտասարդին։ Դեպքը տեղի է ունեցել ապրիլի 10-ին։
Ավելին՝ սկզբնաղբյուրում: