«  Հունիս 2023  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

Яндекс.Метрика

ՌԴ ԱԳՆ. Բաքվին կոչ ենք անում ԼՂ բնակիչներին Երևանի հետ տարաձայնությունների պատանդ չդարձնել

ՌԴ ԱԳՆ. Բաքվին կոչ ենք անում ԼՂ բնակիչներին Երևանի հետ տարաձայնությունների պատանդ չդարձնել

«Մենք կոչ ենք անում Երևանին չհրաժարվել եռակողմ ֆորմատով աշխատանքներից։ Դա բացասաբար է անդրադառնում տարածաշրջանի իրավիճակի վրա և հանգեցնում իրավիճակի սրմանը։ Մենք Բաքվին կոչ ենք անում մարդասիրական նպատակներով քայլեր ձեռնարկել միջանցքի ամբողջական ապաշրջափակման ուղղությամբ և Ղարաբաղի բնակչությանը Երևանի հետ քաղաքական տարաձայնությունների պատանդ չդարձնել»,– ասել է Ռուսաստանի արտաքին գերատեսչության մամլո վարչության ղեկավար Մարիա Զախարովան։

Նրա խոսքով` Մոսկվան շարունակում է աշխատել Լաչինի միջանցքն ամբողջությամբ ապաշրջափակելու ուղղությամբ` ռուսական խաղաղապահ զորակազմի գծով և այլ ուղիներով։

«Մենք ակնկալում ենք, որ հայկական և ադրբեջանական կողմերը կշարունակեն կատարել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրով նախատեսված բոլոր պարտավորությունները։ Դա առաջնահերթություն է»,– նշել է նա։

Ռուսաստանը հասկանում է Շուշիում Թուրքիայի հյուպատոսության հնարավոր բացման հարցի զգայունությունը Հայաստանի համար։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Մարիա Զախարովան։

«Մենք հասկանում ենք հարցի զգայունությունը Երևանի համար։ Մեր շփումներում շեշտը դնում ենք միմյանց շահերը հաշվի առնելու անհրաժեշտության և ինչպես հայ-ադրբեջանական, այնպես էլ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի կարևորության վրա»,-ասել է նա։

44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի նիստը կապված է բուն Հայաստանում ներքաղաքական գործընթացների շարունակության հետ։ Այսօրվա ճեպազրույցի ժամանակ այս հայտարարությունն արել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, երբ նրան խնդրել են մեկնաբանել Նիկոլ Փաշինյանի ելույթի այն մասը, որը վերաբերում է ռազմական գործողությունների դադարեցման հարցում ռուսական միջնորդությանը։

«Ես վստահ չեմ, որ մենք պետք է մեկնաբանենք ներքին քննարկումները, միաժամանակ բարձր մակարդակով գաղտնի բանակցությունների մանրամասները իմ իրավասությունը չեն։ Դա մեր ավանդույթների և ֆունկցիոնալ պարտականությունների մեջ չէ։ Բայց որքան էլ ներքին բանավեճը թեժ լինի, կա ճշմարտություն: Հենց Ռուսաստանի Դաշնությունը կարողացավ Ղարաբաղում հրադադարի հասնել 20 թվականի աշնանը, և դա արձանագրված է թղթի վրա։
Ռուսաստանը շատ բան է լսել տարբեր երկրների ներքին օրակարգում տարբեր առիթներով, բայց պաշտոնական Մոսկվան ելնում է պետության` պաշտոնապես հնչեցրած դիրքորոշումից - նշել Է Զախարովան։

ԱԳՆ ներկայացուցիչը կարծում է, որ ավելի լավ է ուշադրությունը կենտրոնացնել ոչ թե մեղավորներ գտնելու վրա, կամ գոնե այդ հարցը թողնել պատմաբաններին, այլ բարձր մակարդակով պայմանավորվածությունների համալիր իրականացման վրա:

Զախարովան նաև անդրադարձել է Հակարիի կամրջի միջադեպին և դրա առնչությամբ Հայաստանի կողմից ռուսաստանցի խաղաղապահներին հասցեագրված քննադատությանն ու դեսպան Սերգեյ Կոպիրկինին ԱԳՆ հրավիրելու հանգամանքին:

Զախարովայի փոխանցմամբ, միջադեպը հայ-ադրբեջանական սահմանը չսահմանազատելու հետևանք է:

«Ռուսաստանը բազմիցս է կոչ արել սկսել սահմանազատման և սահմանագծման հարցով երկկողմ հանձնաժողովի աշխատանքը», - հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը:

Զախարովան «բացարձակ անհիմն է» որակել ռուս խաղաղապահներին հասցեագրված մեղադրանքը և պնդել է, որ նրանք կողմերի հետ սերտորեն աշխատում են իրավիճակը տարածաշրջանում կայունացնելու համար:

«Մոսկվան այդ հարցում հորդորում է նվազեցնել ԶԼՄ-ների հռետորաբանությունը», - նշել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը: