ՌԴ խաղաղապահներն Արցախում արձանագրել են հրադադարի ռեժիմի 3 խախտում
ՌԴ ՊՆ-ն հայտնում է, որ խաղաղապահները հրադադարի ռեժիմի երեք խախտում է արձանագրվել Մարտակերտի և Շուշի շրջաններում։ Տուժածներ չկան։
«Դեպքի առնչությամբ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունն ադրբեջանական և հայկական կողմերի հետ համատեղ քննություն է անցկացնում»,- ասված է հաղորդագրությունում։
Նշվում է նաև, որ խաղաղապահները շարունակում են բանակցությունները Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհի անխափան գործունեության համար։
Ռուս խաղաղապահները Հայաստանից հումանիտար բեռով ևս մեկ ավտոշարասյուն են ուղեկցել Լեռնային Ղարաբաղ, իսկ Ստեփանակերտում խաղաղապահները բազմազավակ, հաշմանդամ երեխաներ ունեցող ընտանիքներին և Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներին մթերային փաթեթներ են տրամադրել։
Նշենք, որ երեկ՝ փետրվարի 22-ին, ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ փետրվարի 21-ին Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները շփման գծի հյուսիսային և արևելյան ուղղություններով խախտել են հրադադարը` կիրառելով հրաձգային զինատեսակներ։ Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ խաղաղապահները շարունակում են բանակցությունները Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհի անխափան գործունեության համար։ Հիշեցնենք՝ դեկտեմբերի 12-ի առավոտից փակ է Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհը։