Արցախ
ՌԴ խաղաղապահները Գորիս-Ստեփանակերտ երթուղով հումանիտար բեռով շարասյուն են ուղեկցել
Ռուսական խաղաղապահ կոնտինգենտը Գորիս-Ստեփանակերտ երթուղով ուղեկցել է հումանիտար բեռով շարասյուն։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։
«ՌԴ խաղաղապահ ուժերի հրամանատարությունը շարունակում է ադրբեջանական և հայկական կողմերի հետ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով ավտոմոբիլային տրանսպորտի անխոչընդոտ տեղաշարժը վերսկսելու շուրջ բանակցային գործընթացը: Մարտակերտի, Մարտունու շրջաններում և Լաչինի միջանցքում պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով», նշվում է հաղորդագրությունում:
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 12-ի առավոտից փակ է Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհը։