Ռուբեն Հայրապետյանի քաղաքացիության վերաբերյալ տեղեկանքն անհետացել է Ազգային արխիվից
Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը երկու անգամ ՀՀ ԱԺ պատգամավոր է ընտրվել, սակայն 2012թ-ին՝ ունենալով երկքաղաքացիություն, նա դրա իրավունքը չի ունեցել։
2012թ. ընտրություններին պատգամավորի թեկնածուի քաղաքացիության մասին տվյալներն անհետացել են Հայաստանի ազգային արխիվից։ Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան տեղեկությունը հայտնել են ՀՀ ոստիկանությունից:
Խմբագրությունը օգոստոսին հարցում է ուղարկել ոստիկանություն՝ խնդրելով պարզաբանել, թե ինչպես է Հայրապետյանն ընտրվել պատգամավոր 2007 և 2012 թվականներին՝ լինելով ոչ միայնՀայաստանի, այլև Ռուսաստանի քաղաքացի (ՀՀ Գլխավոր դատախազության տվյալներով՝ Հայրապետյանն այն ստացել է 2003 թվականի հունիսի 20-ին):
Հարցման հիման վրա ոստիկանությունում ծառայողական ստուգում է իրականացվել։ Պարզվել է, որ ՀՀ Ազգային ժողովի 2007 և 2012 թվականներին ընտրություններին մասնակցելու համար Ռուբեն Հայրապետյանին տեղեկանքի տրամադրման փաստաթղթային հիմքերը անձնագրային և վիզաների վարչությունում ոչնչացվել են՝ դրանց պահպանման ժամկետը լրանալու պատճառով:
Մանրամասներն` այստեղ: