«  Փետրվար 2022  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28

Яндекс.Метрика

Ռուս-ուկրաինական բանակցություններն ավարտվել են

Ռուս-ուկրաինական բանակցություններն ավարտվել են

Այսօր կեսօրին մեկնարկած ռուս-ուկրաինական երկար սպասված բանակցությունները ավարտվել են: Այս մասին իր տելեգրամյան ալիքում գրել է Ուկրաինայի Ներքին գործերի նախարարի խորհրդական Անտոն Գերաշենկոն:

Ուկրաինայի պատվիրակության կազմում է պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը: Անդամներից մեկը՝ «Ժողովրդի ծառա» խորհրդարանական խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիան իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե բանակցությունները Ուկրաինայի համար կա՛մ ճիշտ ուղղությամբ են գնալու, կա՛մ կավարտվեն ապարդյուն:

«Մենք պետք է լսենք նրանց և հանգիստ կշռադատենք բոլոր առաջարկները ու դրանց ազդեցությունը երկրի ու քաղաքացիների շահերի վրա», - գրել է պատգամավորը:

Ուկրաինայի նախագահի աշխատակազմի հաղորդագրության մեջ ասված է, որ բանակցությունների առանցքային հարցը հրադադարն է ու ռուսական զորքերի դուրսբերումը Ուկրաինայի տարածքից:

Բելառուսի Գոմելի մարզում րոպեներ առաջ սկսվեց ռուս-ուկրաինական բանակցությունների 3-րդ փուլը, ՌԻԱ Նովոստիին հայտնել են դիվանագիտական շրջանակներից։
«Հենց նոր մտան, սկսվեց բանակցությունների երրորդ փուլը, ենթադրաբար դա եզրափակիչը կլինի»,-ասել են գործակալությանը։
Աղբյուրը ճշտել է, որ ավելի քան 4 ժամ ձգված բանակցությունների ընթացքում երկու ընդմիջում է եղել։

Ռուսական պատվիրակությունը ղեկավարում է Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին: Պատվիրակության կազմում են նաև փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն, պատգամավոր Լեոնիդ Սլուցկին և պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը:

Բանակցություններում Մոսկվան ներկայացնում են նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին, փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն, պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը, պետդումայի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին ու Բելառուսում Ռուսաստանի դեսպան Բորիս Գրիզլովը։

Հիշեցնենք՝ Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների հանդիպումը մեկնարկել էր այսօր կեսօրին՝ Բելառուսի հարավում։