«  Հուլիս 2020  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Яндекс.Метрика

Ռուս զինթղթակից. «Ադրբեջանական բանակը հարձակվում է մարդասիրական օբյեկտի վրա» (տեսանյութ)

Ռուս զինթղթակից. «Ադրբեջանական բանակը հարձակվում է մարդասիրական օբյեկտի վրա» (տեսանյութ)

Ռուս զինվորական թղթակից, WarGonzo նախագծի հեղինակ Սեմյոն Պեգովը Տավուշի մարզի Բերդ քաղաքից ռեպորտաժ է պատրաստել՝ ներկայացնելով ադրբեջանական բանակի կողմից հրետակոծված «Տավուշ տեքստիլը», որը դիմակներ է արտադրում։

«Գործարանի 90 տոկոսը արտադրում է դիմակ՝ կորոնավիրուսի դեմ պայքարի նպատակով։ Եվ խոսքը այստեղ գործարանի աշխտակիցների անվտանգության մասին չէ։ Թվում է, թե ամբողջ աշխարհը պետք է միավորվեր կորոնավիրուսի դեմ պայքարում և միասին հաղթահարեր այն։ Եվ այդ ընթացքում ադրբեջանական բանակը անբացատրելի պատճառերով և շարժառիթներով հարձակվում է մարդասիրական օբյեկտի վրա»,- նշել է ռուս զինվորական թղթակիցը։

Նյութը հասանելի է նաև ռուսերեն