Իգոր Խովաևը՝ ՌԴ հատուկ ներկայացուցիչ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման հարցով
![Իգոր Խովաևը՝ ՌԴ հատուկ ներկայացուցիչ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման հարցով](/_nw/120/50305043.png)
«Վաշինգտոնն ու Փարիզը դադարեցրել են բոլոր շփումները Մոսկվայի հետ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եռյակի շրջանակներում։ Մինչդեռ Հարավային Կովկասում իրական իրավիճակը թույլ չի տալիս բանակցային դադարներ։ Անհրաժեշտ են տարածաշրջանում տևական խաղաղության և կայունության վերականգնման ուղղությամբ հետագա հետևողական քայլեր, քանի որ ԱՄՆ-ը և Ֆրանսիան դադարեցրել են համանախագահների համագործակցությունը: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
ՌԴ ԱԳՆ խոսնակը հայտնել է, որ այսուհետ հատուկ հանձնարարություններով դեսպան Իգոր Խովաևը կշարունակի աշխատանքը որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման աջակցության հարցերով ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ:
«Նրա ուշադրության կենտրոնում կլինեն վերոնշյալ խաղաղության պայմանագրի նախապատրաստման հարցերը։ Հուսով ենք, որ Բաքվում և Երևանում մեր դաշնակիցներն ու գործընկերները կօժանդակեն Խովաևի ջանքերին։ Բաց ենք այլ շահագրգիռ խաղացողների հետ կառուցողական փոխգործակցության համար»,- նշել է Զախարովան: