«  Դեկտեմբեր 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Яндекс.Метрика

Սահակյան. «Եթե գերիները փախչելու նպատակ ունենային, կարող էին երրորդ երկիր գնալ»

Սահակյան. «Եթե գերիները փախչելու նպատակ ունենային, կարող էին երրորդ երկիր գնալ»

Գերիները չէին փախչելու կամ քննությանը խոչընդոտելու, որ անպայման կալանավորում են, «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) հայ գերիների ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը:

«Այն, որ որ գերների հետ կապված կարող են գործընթացներ լինել և նրանք քրեորեն հետապնդվեն, տեղավորվում է իրավական տրամաբանության մեջ: Եվ նրանք կարող են, օրինակ, կամովի գերի ընկած լինել, կարող են կատարել այլ բնույթի զինվորական հանցագործություններ, այստեղ որևէ չափազանցվածություն չեմ տեսնում, սակայն ինչպե՞ս է արվում և որքա՞ն է այն ուղեկցվում քաղաքական հրապարակային հայտարարություններով, սա չափազանց կարևոր է: Անմիջապես անազատությունը նորից ցանկալի դրսևորում չէ, միայն արարքի ծանրությունը չի կարող պայմանավորել կալանք խափանման միջոցի կիրառությունը: Մենք շատ լավ գիտենք, որ նախ պետք է փախուստի հավանականություն լինի կամ որևէ կերպով խոչընդոտեն քննությանը», - նշեց Սահակյանը:

«Այս անձինք արդեն իսկ խոցելի առողջական վիճակում գտնվողներ են, որոնք դեռ այդ խոշտանգումները չեն հաղթահարել և այդ պայմաններում առողջական խնդիրներ ունենք, հոգեբանորեն ծանր վիճակում են, որպես կանոն անապահով ընտանիքներից են, չեն տիրապետում վարչական և այլ ռեսուրսի, ուստի նրանց կողմից հավանական չէ պետության կողմից իրականացվող քննությանը խոչընդոտելը:

Եթե նրանք փախչելու նպատակ ունենային, կարող էին քննարկման առարկա դարձնել երրորդ երկիր գնալը, դրա համար անազատության տեսքով խափանման միջոցի կիրառման անհրաժեշտությունը իսկապես չեմ տեսնում:

Բնականաբար, կա նաև բարոյական ասպեկտը՝ որքանով է նպատակահարմար ծանր վիճակում հայտնված ընտանիքներում ունենանք անազատության մեջ գտնվող անձ և մեծացնենք դժգոհությունը ընդհանուր պետական ապարատի նկատմամբ», - հայտարարեց ՄԻԵԴ-ում հայ գերիների ներկայացուցիչ: