«  Փետրվար 2020  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
242526272829

Яндекс.Метрика

Սամվել Աբրահամյան. Ներկա Սահմանադրությունը դեռ բազմաթիվ խնդիրներ է առաջացնելու

Սամվել Աբրահամյան. Ներկա Սահմանադրությունը դեռ բազմաթիվ խնդիրներ է առաջացնելու

«Շրջապատ» շաբաթաթերթ-ի զրուցակիցն է Հայ ազգային կոնգրեսի վարչության գործադիր քարտուղար Սամվել Աբրահամյանը:

– Պարոն Աբրահամյան, մեր հարցազրույցը վերաբերելու է այսօրվա ամենաակտուալ թեմային՝ հանրաքվեին: Երկրի գլխավոր դատարանում փոփոխություն կատարելու այն միա՞կ ճանապարհն էր, թե՞ հեղափոխությունը կարող էր ավելի վաղ թելադրել իր խաղի կանոնները, և այսօր ՍԴ–ն չէր հայտնվի ճգնաժամի մեջ:

– Մենք արտահայտել ենք ՀԱԿ-ի դիրքորոշումը մոտ մեկ տարի առաջ. անհրաժեշտ է փոփոխություններ կատարել իշխանության բոլոր ճյուղերում: Օրենսդիր իշխանության խնդիրը լուծվեց լեգիտիմ ընտրությունների միջոցով: Կառավարությունն արդեն ձևավորվեց խորհրդարանի կողմից: Դատական համակարգը բաց մնաց… Երրորդ իշխանությունում, ըստ էության, լուրջ փոփոխություն չկատարվեց: Սահմանադրական դատարանի, որպես այդ համակարգի առանձին մի կառույց, որը սահմանադրական արդարադատության լիազորություն ունի, խնդիրը պետք էր շատ արագ լուծել: Ակնհայտ էր, որ այս ՍԴ-ն նախկին ռեժիմի ժառանգությունն է, այն ձևավորվել էր հատուկ առաքելությամբ: Սերժ Սարգսյանը, երբ փոխում էր համակարգը, ամբողջ Սահմանադրությունն էր փոխում, բնականաբար, նա ուներ իր համար մշակած որոշակի ռազմավարություն. դա և՛ կառավարման համակարգի, և՛ այլ փոփոխություն էր, բայց իր համար շատ կարևոր էր ՍԴ-ի խնդիրը: Ինչո՞ւ: Որովհետ Սահմանադրական դատարանը պետք է դառնար իր իշխանության հարատևության գլխավոր երաշխավորը: Եվ Սարգսյանն առաքելություն էր դրել, որ պիտի փակեր բոլոր հնարավոր ճանապարհները՝ այս կամ այն կերպ իրեն ոչ հարմար, ոչ ձեռնտու փոփոխություններ Սահմանադրությունում կամ օրենքներում կատարելու համար: Որովհետև իրավիճակը կարող էր փոխվել, և նա իր իշխանության հարատևությունը գուցե և կարող էր ապահովել, բայց քաղաքական գործընթացները նա չէր կարող կանխատեսել: Կարող էին ստեղծվել իրավիճակներ, ստեղծվեր ուժեղ ընդդիմություն, խորհրդարանում առաջանար քիչ, թե շատ կշիռ ունեցող ընդդիմադիր խմբակցություն: Իհարկե, ըստ Սերժի, նա իշխանություն չէր տա: Բայց նրանք կարող էին փորձել փոփոխությունների նախաձեռնությամբ հանդես գալ: Եվ ՍԴ-ի գլխավոր խնդիրն այն էր, որպեսզի բացարձակապես թույլ չտար որևէ մեկը մոտենա սիստեմին, որը Սերժ Սարգսյանը ձևավորել էր իր հավերժ իշխանությունը ապահովելու համար:

Հիմա, բնականաբար, այս ՍԴ-ն չէր կարող վայելել վստահություն, առավել ևս, որ կային առնվազն երեք հանգամանք, որոնք միանգամից կասկածի տակ էին դնում ՍԴ-ի լեգիտիմությունը:

1. Սահմանադրության անցումային դրույթներում հայտնի 213-րդ հոդվածը, որով Սերժ Սարգսյանը այս ՍԴ-ի լիազորությունները երկարաձգել էր մինչև 2035 թիվը: 213-րդ հոդվածում առկա հակասությունն, այնուամենայնիվ, իրենք աչքաթող էին արել: Եվ այդ հակասության հետևանքով առաջանում էր բնական խնդիր, որի մասին շատ մանրամասն խոսեց Վահե Գրիգորյանը, որ այս ՍԴ-ն չի կարող համարվել լեգիտիմ Սահմանադրական դատարան, որովհետև նոր Սահմանադրությամբ, նրանք պետք է լինեն դատավորներ, իսկ այս մարդիկ ուղղակի ՍԴ-ի անդամներ են: Հակասությունն արդեն բավարար էր, որպեսզի ՍԴ-ի լիազորությունները կասկածի տակ դրվեին:

2. Մենք այս մասին ևս բարձրաձայնեցինք և ուշադրություն հրավիրեցինք. Հրայր Թովմասյանը ՍԴ-ի ղեկավար ընտրվել է զեղծարարությամբ, թեկուզ միայն այն, որ Գագիկ Հարությունյանը, որին մնացել էր պաշտոնավարել 25 օր, անսպասելի հրաժարական է տալիս… Այսպիսով, ՍԴ-ի ղեկավարը նշանակվել է զեղծարարությամբ և դեռ պետք է քննություն գնա՝ հանգամանքները պարզելու: Եվ չի բացառվում, և մենք պնդում ենք, որ այդտեղ քրեական հետապնդում պետք է լինի:

3. ՍԴ-ի լիազորությունների իրավաչափությունը կասկածի է ենթարկվում, որովհետև այս Սահմանադրությունը, որի գլխավոր հեղինակն հենց Հրայր Թովմասյանն է, ՍԴ-ին տրված են այնպիսի լիազորություններ, որոնք կարելի է համարել վերպետական: Այսինքն, նա ունի անսահմանափակ իշխանություն, կարող էր թույլ չտալ Սերժ Սարգսյանին ոչ հաճո ցանկացած փոփոխություն: Այսպիսի գերլիազորություններ ոչ մի ՍԴ աշխարհում չունի:
Այս 3 հանգամանքները լրիվ բավարար էին, որպեսզի ՍԴ-ի  նկատմամբ անվստահություն ձևավորվեր և նրա լեգիտիմությունը չճանաչվեր, ինչը և տեղի է ունեցել: Իշխանությունն ուներ լուծում, որը թե մենք, թե շատերն առաջարկում էին, պետք էր շատ արագ այդ որոշումները կայացնել, որովհետև այս ՍԴ-ն դառնում էր ցնցումների գեներատոր:

– Ստացվում է, որ մեզ հայտնի սուպերնախագահ, սուպերվարչապետ հասկացության փոխարեն մենք ունեինք սուպերՍԴ:

– Այդպես էլ կա՝ սուպերՍԴ, որի ձեռքն էր հանձնվել անսահմանափակ իշխանություն: Այս խնդիրը լուծելն անհրաժեշտ էր:

– Ճգնաժամն հաղթահարելու համար ԱԺ–ն փորձեց վաղ թոշակի ուղարկել ՍԴ անդամներին, բայց պարզվեց, որ այն ժամանակի անտեղի կորուստ էր:

– Միանշանակ՝ ժամանակի կորուստ էր, ընդ որում, չարդարացված: Այն ռազմավարությունը, որն ընտրեց իշխանությունը, չընդունելով մեր առաջարկները, չընդունելով Վահե Գրիգորյանի առաջարկներն ու փաստարկները, չընդունելով բազմաթիվ քաղաքական և հասարակական գործիչների առաջարկը, ինքը փորձեց գնալ, այսպես ասած, թավշյա ճանապարհով: Այսինքն, ոչ թե կտրուկ լուծում տալ խնդրին, այլ գնալ մի այնպիսի ճանապարհով, որն իր կարծիքով, կմեղմեր Արևմուտքին, որ հնարավոր բացասական արձագանքներ չստացվեին: Սակայն այդպես չեղավ, և ոչ միայն կորցրեցին ժամանակ, ոչ միայն երկրում լարվածության օջախ պահպանեցին, այլ նաև, ի վերջո, չստացան Եվրոպայի միանշանակ աջակցությունը: Այսինքն, իրենց նախընտրած ռազմավարությունը սխալ էր:

Ամբողջական հարցազրույցը՝ սկզբնաղբյուրում