Պաշտոնական
Սամվել Ալեքսանյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել
ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի կողմից հեռուստամեկնաբան Համլետ Ղուշչյանի՝ իրեն առեւանգելու վերաբերյալ հայտարարության հիման վրա ՀՀ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ։ Այս մասին «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ տեղեկացրին Ոստիկանության լրատվական բաժնից։
Գործը հարուցվել է 29. 03. 2019 թ.-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-131 հոդվածով, այն է՝ մարդու առևանգումը կազմակերպելը։
ՀՀ Գլխավոր Դատախազությունն այս մասին մամուլի հրապարակումն ուղարկել էր Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն` դրանում ներկայացված հանգամանքները ստուգելու համար: