«  Ապրիլ 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Яндекс.Метрика

Սամվել Մարտիրոսյան. Ինչպես ԱԱԾ-ն կարող է պայքարել ֆեյքերի դեմ

Սամվել Մարտիրոսյան. Ինչպես ԱԱԾ-ն կարող է պայքարել ֆեյքերի դեմ

Կառավարության այսօրվա նիստի սկզբում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին հանձնարարեց քայլեր ձեռնարկել սոցցանցերում ու լրատվամիջոցներում ապատեղեկատվության դեմ:

Արթուր Վանեցյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց, թե ինչպես է պատրաստվում կատարել  Նիկոլ Փաինյանի հանձնարարությունը` պայքարել ֆեյքերի դեմ:

«Այսպես կոչված ֆեյքերի հետ պայքարը պետք է լինի շատ զգույշ, մտածված: Եթե հրապարակման մեջ, որը արել է ֆեյքը կամ սովորական անձը, չկա հանցակազմ, ապա իրավապահ մարմիններն առիթ չեն ունենա ինչ-որ գործողություններ անել: Եթե կա, ապա ԱԱԾ-ն և մնացած իրավաահ մարմինները պարտավոր են արձագանքել և իրականացնել համապատասխան միջոցառումներ, որպեսզի կանխեն հանցագործությունը», - ասաց նա:

«Ֆեյքերի դեմ պետության պայքարը կարող է խփել հենց պետությանը»-, կարծում է Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:

Ավելին՝ տեսանյութում