«  Ապրիլ 2019  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Яндекс.Метрика

Սերժ Սարգսյանի ղեկավարած կազմակերպությունը պետբյուջեից գումար կստանա

Սերժ Սարգսյանի ղեկավարած կազմակերպությունը պետբյուջեից գումար կստանա

Սպորտի եւ երիտասարդության նախարարությունը գումար է ուզում ստանալ պետ բյուջեից՝ շախմատի աշխարհի չեմպիոնի մրցույթի մասնակցության համար։ Նախարարի պարտականությունները կատարող Գաբրիել Ղազարյանը նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորում է նրանով, որ աշխարհի չեմպիոն, գրոսմայստեր Լեւոն Արոնյանը պետք է պատրաստվի աշխարհի չեմպիոնի համար ծավալվող պայքարին։

«Մրցաշարի նախապատրաստման եւ մասնակցության համար գումարն անհրաժեշտ է Շախմատի ֆեդերացիային»-, ասաց նախարարի պաշտոնակատարը։

Շախմատի ֆեդերացիայի նախագահը Սերժ Սարգսյանն է։ Գաբրիել Ղազարյանի խոսքով, փոխանցվող գումարը կազմելու է 132 հազար դոլարին համարժեք դրամ։

Նիկոլ Փաշինյան հետաքրքրվեց, թե նախկինում ինչպես է տեղի ունեցել մրցաշարերին մասնակցությունը։ Գաբրիել Ղազարյանն ասաց, որ սա առաջին դեպքն է, երբ պետբյուջեից պետք է փոխանցում արվի։

Որոշումն ընդունվեց։