Սորոսի հիմնադրամը դադարեցնում է իր գործունեությունը Թուրքիայում
Ջորջ Սորոսի «Բաց հասարակություն» ինստիտուտը երկուշաբթի հայտարարել է, որ կազմակերպությունը դադարեցնում է իր գործունեությունը Թուրքիայում՝ տեղեկացնում է Reuters-ը։
Կազմակերպությունն այս մասին հայտարարել է մի քանի օր անց այն բանից հետո, երբ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը միլիարդատիրոջը մեղադրել էր ժողովուրդներին պառակտելու և ոչնչացնելու մեջ։
Հիմնադրամը հայտարարել է, որ դարձել է թուրքական ԶԼՄ-ների «անհիմն մեղադրանքների» թիրախ, ինչն անհնար է դարձնում երկրում կազմակերպության հետագա գործունեությունը։
Բացի այդ, կազմակերպությունը բախվել է Թուրքիայի ՆԳՆ հետաքննությունների հետ, որոնք կապ են փնտրում հիմնադրամի և 2013թ․ Գեզի այգում տեղի ունեցած բողոքի ցույցերի միջև։ Կազմակերպությունը հերքում է իր առնչությունն այդ դեպքերին ։
Նյութը հասանելի է նաև ռուսերեն։