«  Հոկտեմբեր 2022  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Яндекс.Метрика

Սուրեն Սուրենյանց. Հայաստանի արտաքին քաղաքականությունը մնացել է նույն խղճուկ մակարդակի վրա

Սուրեն Սուրենյանց. Հայաստանի արտաքին քաղաքականությունը մնացել է նույն խղճուկ մակարդակի վրա

Փաշինյանի իշխանության դիվանագիտական «հաջողությունների» պատմությունը շարունակվում է
ՀԱՊԿ-ն ի սկզբանե համարել եմ բուտաֆորիկ կառույց, որից մեծ ակնկալիքներ ունենալ չենք կարող: Տասը տարուց ավելի է Հայաստանն այլևս Հարավայի Կովկասում Ռուսաստանի միակ ռազմավարական դաշնակիցը չէ ու միայն քաղաքականությունից կիլոմետրերով հեռու մարդը կարող է ակնկալել, որ Մոսկվան կարող է դաշնակցային պարտավորություններ կատարել Երևանի հանդեպ՝ ընդդիմանալով ոչ միայն Բաքվի, այլ նաև իր շահերին, մանավանդ՝ ուկրաինական պատերազմի համատեքստում:

Այս ճշմարտությունները Նիկոլ Փաշինյանն ու նրա երկու նախորդներն իմացել են, բայց բանակցային լուծման գնալու փոխարեն՝ հույսը դրել են այն սին փաստարկի վրա, որ Մոսկվան պահելու է նախապատերազմյան ստատուս-քվոն:
Նման ապիկար քաղաքականության գինը վճարեցին Հայաստանն ու նրա ժողովուրդը՝ սուբեկտության անկումով, իր որդիների կյանքերով:

Այս ճշմարտությունները ու դրան գումարած՝ ուկրաինական պատերազմի հետևանքով Ռուսաստանի կարողությունների նվազման փաստը, գիտեն Հայաստանի գործող իշխանությունները:
Ու այս ֆոնին զարմանում եմ, որ Ֆեյսբուքը «տժժում» է Լավրովի հանդեպ Արարատ Միրզոյանի տարած «բարոյական հաղթանակի» փաստի վրա:

Ի վերջո, Հայաստանի արտաքին քաղաքականությունը մնացել է նույն խղճուկ մակարդակի վրա:
Եթե պետք է Լավրովին հանդիպես ու քո հավատարմությունը հայտնես Նոյեմբերի 9-ով հաստատված ստատուս-քվոյին(որի երաշխավորը Ռուսաստանն է), էլ ի՞նչ իմաստ ունի հրապարակային մունաթդ, թե իբրև ձեր դիտորդները մեզ պետք չեն:
Եթե Նոյեմբերի 9-ի ստատուս-քվոն ընդունում ես, ուրեմն՝ արտաքին քաղաքական վեկտորի փոփոխության մասին ակնարկները նույնիսկ ծիծաղելի են:
Արևմուտքը հրաժարվում է իր էներգետիկ գործընկեր Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառել, իր դեմքը փրկելու համար՝ մի խղճուկ դիտորդական առաքելություն է առաջարկում՝ Հայաստանի սահմաններից ներս, ու դու էդ «բագաժով» գնում ես Մոսկվա՝ «Վարդան Մամիկոնյան» խաղալո՞ւ...

Նիկոլ Փաշինյանի իշխանության դիվանագիտական «հաջողությունների» պատմությունը շարունակվում է՝ Պուտինին օդանավակայանում չդիմավորելու «հերոսական» դրվագին հաջորդեց Միրզոյանի «խրոխտ» կեցվածքը Լավրովի հետ հանդիպմանը:

Իհարկե, այդ «հերոսությունը» միջանկյալ դրվագ է այն պատմության մեջ, երբ Փաշինյանն ու Միրզոյանը ցանկացած հանդիպման սկզբում ու վերջում, ըստ անհրաժեշտության՝ միջնամասում, ընդգծում են «Լադիմիր Լադիմիրովիչի» մեծ ավանդը պատերազմի դադարեցման ու հրադադարի հաստատման գործում:
Մնացած «հերոսապատումները» լիրիկական զեղումներ են, բայց դրանք թողում եմ իշխանության պրոպագանդիստներին:

Ինչքան կարող եք լեգիտիմացրեք Մոսկվայի հակադաշնակցային վարքագիծը, մանավանդ, որ դա ձեզ առաջիկա ամիսներին պետք է գալու. դուք խաղաղության պայմանագիր ստորագրող չեք...

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանց