«  Փետրվար 2023  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728

Яндекс.Метрика

Սուրեն Սուրենյանց. Ինքներդ դատեք՝ ովքեր են իրական ռուսական «գործակալները»

Սուրեն Սուրենյանց. Ինքներդ դատեք՝ ովքեր են իրական ռուսական «գործակալները»

Փաշինյանի պալատական «Դուգինը» փորձում է Լևոն Տեր-Պետրոսյանին մեղադրել Արցախում ռուսական ռազմական ներկայության, այսպես ասած, ինստիտուցիոնալ, գաղափարական հիմքերի ձևավորման համար:
Այս թեզը ֆունդամենտալ կեղծիք է:

Լևոն Տեր-Պետրոսյանը Հայաստանի չորս ղեկավարներից միակն է, ով սկզբունքորեն հանդես է եկել ԼՂ խնդրի բանակցային լուծման օգտին, ինչը ճիշտ հակառակը՝ էապես նպաստելու էր Հայաստանի սուբեկտության մեծացմանը և գերտերությունների, մասնավորապես՝ Ռուսաստանի տոտալ ազդեցության սահմանափակմանը Հայաստանում:

Ճիշտ հակառակը, բոլոր այն ղեկավարները, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանը, որոնք մերժել են բանակցային լուծումը, ըստ էության՝ անվերահսկելի են դարձրել ռուսական վերահսկողությունը Հայաստանում և Արցախում: Այն պարզ պատճառով, որ Հայաստանը չուներ ինքնուրույն ռեսուրսներ՝ հարևան երկրների հետ հակամարտության ռեժիմը սպասարկելու համար:
Ինքներդ դատեք՝ ովքեր են իրական ռուսական «գործակալները»...

Սուրեն Սուրենյանց