«  Մարտ 2023  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Яндекс.Метрика

Սուրեն Սուրենյանց. Փաշինյանին թողնում եմ ձեր դատին (տեսանյութ)

Սուրեն Սուրենյանց. Փաշինյանին թողնում եմ ձեր դատին (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը երեկ պոպուլիզմի հերթական մաստեր- կլասն է ցույց տվել: Նա ասել է, թե թե Մարտի 1-ը բացահայտված է, բայց մեղավորները դեռևս պատժված չեն։

Իրավաբանության տեսանկյունից՝ Փաշինյանի ասածն ուղղակի աբսուրդ է:
Եթե շարժվենք Փաշինյանի տրամաբանությամբ, մի քանի հետևություններ կարող ենք անել.

ա) մեր երկրում իրավական բեսպրեդել է, հանցագործները հայտնի են, բայց պետությունը նրանց կալանավորել չի կարողանում,
բ) իշխանությունը Մարտի 1-ի պատվիրատուներին չի կարողանում կալանավորել, որովհետև նրանց հետ «փայ» է մտել: Ի դեպ, երբ նայում ենք ԱԺ այսօրվա կազմը, այդ վարկածը միանգամայն տրամաբանական է թվում,
գ) Փաշինյանը Մարտի 1-ի հանցագործներին ազատության մեջ է թողնում, որովհետև վաղն ինքը կարող է նոր «Մարտի 1»-ի անհրաժեշտություն ունենալ՝ որպես իշխանության պահպանման միջոց,
դ) Փաշինյանն ադեկվատ չէ ու պետք չէ լուրջ վերլուծել նրա հայտարարությունները:

Այս վարկածներից որևէ մեկի ընտրությունը թողնում եմ ձեր խղճին:

Սուրեն Սուրենյանց