«  Մարտ 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Яндекс.Метрика

Ստամբուլում բացվել է Արա Գյուլերի լուսանկարների ցուցահանդեսը

Ստամբուլում բացվել է Արա Գյուլերի լուսանկարների ցուցահանդեսը

Մարտի 1-ին Ստամբուլում հայազգի լենգենդար լուսանկարիչ Արա Գյուլերի թանգարանում բացվել է լուսանկարչի աշխատանքների ցուցահանդեսը:

Ցուցահանդեսին ներկայացված են Գյուլերի այն աշխատանքները, որոնք 60 տարի առաջ պատահաբար հայտնաբերել էին Ափրոդիսիաս անտիկ քաղաքում, որը գտնվում է թուրքական Այդըն նահանգում: Հանձնարարությունից վերադարձող Գյուլերը և նրա վարորդը ճանապարհին մոլորվել են և հայտնվել գյուղում, որի բնակիկչներն առօրյա կյանքում օգտագործում էին հնագույն քարեր և սյուներ, հայտնում է «Անադոլուն»:

2017 թվականին Ափրոդիսիաս քաղաքը մտել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցուցակի մեջ:

Ցուցահանդեսը, որում ներկայացված են հնագույն քաղաքի և նրա շրջակայքի լուսանկարները, բաց կլինի մինչև սեպտեմբեր:

Հիշեցնենք, որ Գյուլերը 90 տարեկանում մահացել է անցյալ տարի:

Նյութը հասանելի է նաև ռուսերեն