Քաղաքական
Ստեփանավանի համայնքապետի ՀԱԿ-ի թեկնածուն Վանո Հակոբյանն է
Ստեփանավանի համայնքապետի թեկնածուները Նոյեմբերի 14-ին ՀՀ մի շարք մարզերում սպասվում են ՏԻՄ ընտրություններ, որոնցից մեկը Լոռու մարզի Ստեփանավան համայնքն է:
Ստեփանավանում համայնքապետի ընտրություններին մասնակցում է երեք քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր», «Բարգավաճ Հայաստան» և «Հայ ազգային կոնգրես» (ՀԱԿ):
ՀԱԿ-ի համայնքապետի թեկնածուն 1964 թվականին ծնված Վանո Հակոբյանն է:
Վանո Հակոբյանը ծնվել է Ստեփանավան համայնքի Կաթնաղբյուր գյուղում:
- 1971-1981 թթ. սովորել և ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը:
- 1982-1989 թթ. սովորել է «Եր. Պի Գյումրու» պոլիտեխնիկական ինստիտուտը, մասնագիտությամբ ինժեներ է:
- 1983-1985 թթ. ծառայել է սովետական բանակում:
- 1990-1993 թթ. աշխատել է Ստեփանավանի կահույքի ֆաբրիկայում՝ որպես ինժեներ:
- 2000-2006 թթ. աշխատել է որպես Կաթնաղբյուր համայնքի ղեկավարի տեղակալ: Այժմ զբաղվում է գյուղատնտեսությամբ, ունի սեփական ֆերմերային տնտեսություն:
Վանո Հակոբյանը մասնակցել է Արցախյան առաջին պատերազմին:
Ամուսնացած է, ունի 3 զավակ: