«  Փետրվար 2026  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728

Яндекс.Метрика


«Տասնամյակ». Արցախյան շարժում (ֆիլմ)

«Տասնամյակ». Արցախյան շարժում (ֆիլմ)

1988 թվականի փետրվարին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզում (ԼՂԻՄ)` Արցախում և Հայաստանում սկիզբ է առնում Արցախյան շարժումը: Թե Ստեփանակերտի, թե Երևանի հրապարակներում հավաքվող բազմահազարանոց մարդկանց պահանջը մեկն էր` իրագործել փետրվարի 20-ի ԼՂԻՄ Ժողովրդական պատգամավորների խորհրդի որոշումը, այն է. ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմից վերադարձնել Հայկական ԽՍՀ-ի կազմ:

...Հետհայացք նետելով այդ իրադարձությանն ու հետագա զարգացումներին, աներկբա կարելի է արձանագրել, որ Հայաստանի ինքնիշխանության հիմքը, դե ֆակտո, դրվել է հենց այդ օրը` ԳԽ նախագահի պաշտոնում Լևոն Տեր-Պետրոսյանի ընտրությամբ: Վերջինիս բախտ էր վիճակված ոչ միայն հետագա մեկ տարվա ընթացքում առաջնորդել Անկախության գործընթացը, այլև` ընտրվել նորանկախ Հայաստանի առաջին նախագահ` կրելով Հայաստանի ամենածանր շրջանի` ճգնաժամերի ու պատերազմի աներևակայելի ծանր բեռը:

«Տասնամյակ». Արցախյան շարժում ֆիլմը նվիրված է Արցախյան շարժման տասնամյակին: 

Հեղինակ` Արամ Մանուկյան, 1998թ.