«  Մայիս 2026  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Яндекс.Метрика


Տաթևիկ Հայրապետյան. Փաշինյանը հայ հանրությանը ենթարկում է հրապարակային նվաստացման

Տաթևիկ Հայրապետյան. Փաշինյանը հայ հանրությանը ենթարկում է հրապարակային նվաստացման

Փաշինյանը հայ հանրությանը ենթարկում է հրապարակային նվաստացման

Նիկոլ Փաշինյանը մեզ՝ որպես հանրություն, «եփել է»՝ աննկատ թվացող, մարմանդ կրակի վրա՝ 2020-ի պատերազմից հետո անելով ամենաանթույլատրելի, ամենաադրբեջանամետ, ամենահակահայկական, ամենաբարոյազուրկ ու վտանգավոր հայտարարությունները։

Ճիշտ է՝ 2021-ին ևս մեկ անգամ փաստացի խաբեց ու գցեց հայ հանրությանը, իսկ «նախկինների» վերադարձի մասին թեզն էլ լավագույնս ծառայեցրեց այդ նպատակին։ 

Այժմ պետք է ասեմ՝ նա էլ չի խաբում, նա անթաքույց հայ հանրությանը ենթարկում է ցուցադրական ու հրապարակային նվաստացման։ Նա ասում է՝ ժողովուրդ ջան, ես կգամ պատերազմից, բլոկադայից, էթնիկ զտումից հետո կկանգնեմ, կասեմ՝ էդ հողը մերը չէր, ու դուք ծափ կտաք, ես կգամ, կասեմ ինձ քննադատող Արցախի հային՝ «բա դու խի՞ չես զոհվել», ու իմ հետևից կլինեն քայլողներ։

Նրա ուղերձը պարզ է՝ ես ձեզ բոլորիդ ասում եմ՝ ես Ալիևի շահերի սպասարկողն եմ, ես նրա թեզերը շրջանառողն եմ, ես կգամ ու ձեզ Ալիևի կամքով կենթարկեմ հանրային ստորացման, ու եթե էդքանից հետո դուք էլի թողեք՝ ես մնամ իշխանության, ուրեմն ձեզ հետ ինչի լինի՝ արդար է, էլ չասեք՝ խաբել եմ, էլ չեմ խաբել։

Իսկ այս տեսանյութում մեկ րոպեում արտացոլված են վերջին վեց տարիների ամենաբարոյազուրկ և հակահայկական հայտարարությունները։

Եթե ուզում ենք այս վիճակից դուրս գալ, ուրեմն հունիսի 7-ին ընտրություն է՝ մերժելու նվաստացումն ու հանրային ստորացումը

Տաթևիկ Հայրապետյան