Թաթուլ Հակոբյան. Թուրքական աշխարհն ամենացավալի հարվածը ստացել հենց ՀՀՇ-ի օրոք
Հայ իրականության ծաղրն ու հեգնանքը
Հիմա էլ Անկախության հռչակագիրն են ցիտում, 1992թ հուլիսի 8-ի հայտի որոշումն են ցիտում, իսկ առաջիկայում, երբ հրապարակվեն Շուշիի ազատագրման և Քարվաճառի առման գաղտնի փաստաթղթերը, դա կցիտեն ու այսպես շարունակ:
Կշարունակեն գրել, որ 1991-94թթ առաջին պատերազմում մեզ Աստուած է եղել օգնական, ՀՀ դավադիր ու թուրքասեր իշխանությունները տեղյակ չէին, երբ կուսակցական ու տեղական ջոկատները ազատագրում էին Շուշին, կհիշեցնեն 1997թ Մեծ պայմանագիրը, 1 միլիարդ զենքի ստացումը, որ, հավանաբար, նույնպես, ամենազոր Աստուծո կամոք է եղել:
Կարևորն այն է, որ զուգահեռաբար գրեք, որ Լևոնն ու ՀՀՇ-ն ապազգային էին ու թրքասեր (թուրքական աշխարհը հավաքական կերպով ամենացավալի հարվածն ստացել հենց “թրքասեր” ՀՀՇ-ի օրոք), որ մեր գյոզալ Ռոբիկը, Արկադիան ու մյուսները սիրելի վարչապետ Նիկոլին 42 հազար քառակուսի կիլոմետր հզոր Հայաստան ու Արցախ են ժառանգել...