«  Հունվար 2026  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Яндекс.Метрика


Տավուշի թեմի հայտարարությունը

Տավուշի թեմի հայտարարությունը

Տավուշի թեմի հայտարարությունը

Հունվարի 10-ին Հաղարծին վանական համալիրում տեղի ունեցավ քահանայից 2026թ․-ի անդրանիկ ժողովը։ 
Ի թիվս քննարկված մի շարք հարցերի՝ Տավուշի թեմի հոգևորականաց դասը անդրադարձավ վերջին օրերի ցավալի և տխրահռչակ հայտարարություններին, որոնց հեղինակը հանդիսացող գրեթե երկու տասնյակ քահանաներ իրենց դուրս դրեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կանոնական և նվիրապետական ընթացքից։

Տավուշի թեմի հոգևորականաց դասը՝ գլխավորությամբ թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տ․ Սամվել վարդապետ Մխիթարյանի, աներկբայորեն վերահաստատեց իր ուխտը՝ հավատարիմ մնալ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ուղղափառ վարդապետությանը, ծիսականոնական դրույթներին և Սուրբ Թադեի Աթոռի գահակալին՝ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսին։

Ելնելով ստեղծված անընդունելի իրավիճակից՝ վերստին հաստատում ենք, որ շարունակելու ենք մեր հոգևոր ծառայությունը նույն նվիրումով, արդարության և արդարասիրության բարձր գիտակցությամբ, հավատարիմ Սուրբ Գրքի ճշմարտությանը և Եկեղեցու Սրբազան ավանդությանը՝ ի սեր մեր հավատավոր ժողովրդի։

Ժողովական հայրերը նաև որոշում ընդունեցին՝ ամեն չորեքշաբթի ժամը 11-ին Տավուշի թեմի բոլոր գործող եկեղեցիներում կատարել կարգ աղոթից՝ Հայոց պետականության, մեր աշխարհասփյուռ հայրենակիցների և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու անխախտության ու անսասանության համար։

Թող Տիրոջն ուղղված աղոթքները միասնության և ոչ թե բաժանման ոգի դնեն մեր սիրելի և տառապյալ ժողովրդի սրտում։ «Կատարյալ խոնարհությամբ, հեզությամբ և համբերությամբ հանդուրժեցեք միմյանց սիրով, ջանացեք պահել ոգու միությունը խաղաղության կապով» (Եփես․ 4, 2-3): 

Աստված բոլորիդ պահապան։

Տավուշի Թեմ

Հիշեցնենք՝  հունվարի 9-ի երեկոյան և այսօր առավոտյան մեկ տասնյակից ավել տիրադավ հոգևորականներ՝ հիմնականում ծխական քահանաներ, որոնք պատկանում են Նիկոլ Փաշինյանին միացած տիրադավ եպիսկոպոսների ղեկավարած թեմերին, հայտարարություններ են տարածել առ այն, թե միանում են Հայ Եկեղեցու այսպես կոչված ծրագրին:

Նշենք՝ բազմաթիվ հոգևորականներ իրենց հավատարմությունն ու նվիրվածությունն են հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և Ամենայն Հայոց Հայրապետին: Նրանք այդ մասին հայտարարություններ են հրապարակում համացանցում։ Աջակցություն հայտնող հոգևորականների  թիվը շարունակ աճում է։