«  Հոկտեմբեր 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Яндекс.Метрика

Տիգրան Պասկևիչյան. «Արծրունը, Էզրան և Կնուտը»

Տիգրան Պասկևիչյան. «Արծրունը, Էզրան և Կնուտը»

Ալիք Մեդիա. «Վերջերս Ֆեյսբուքը հիշեցրեց 44-օրյա պատերազմի գլխավոր լրատու Արծրուն Հովհաննիսյանի՝ անցած հոկտեմբերի մի գրառում. «Ես հենց հիմա Հադրութում եմ եւ, չգիտես ինչու, մենակ հայերի եմ տեսնում»։

Հետո՝ ավելի ուշ, պիտի պարզվեր, որ պատերազմի թե՛ այս եւ թե՛ մյուս դրվագների մասին տեղեկությունները սուտ էին, այլ խոսքով՝ ապատեղեկատվություն։ Եվ ցանցերի օգտատերերը պետք է հարձակվեին գլխավոր լրատուի վրա՝ մեղադրելով նրան իրենց իսկ ունկին հաճոն մատուցելու համար։

Խնդիրը, սակայն, այն չէ, որ պետական ամենաբարձր մակարդակով ապատեղեկատվություն (նույնն է թե՝ անհեռանկար պատերազմի քարոզ) էր տարածվում, այլ այն, որ դրա համար ոչ մեկը պատասխանատվություն չի կրել, չի կրում եւ չի կրելու՝ ո՛չ պետական ատյանների առջեւ, ո՛չ էլ սեփական խղճի։
Պատասխանատվության անհրաժեշտությունը կամ բուժիչ նշանակությունն ընդգծելու համար ուզում եմ հիշատակել համաշխարհային գրականության երկու շա՜տ մեծ անուն՝ Էզրա Փաունդ եւ Կնուտ Համսուն։

Առաջինը՝ ամերիկացի հայտնի բանաստեղծ, մոդեռն գրականության հիմնադիրներից Էզրա Փաունդը, ողջունել էր Իտալիայում Մուսոլինիի ֆաշիստական ռեժիմը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում իտալական ռադիոյով նա անգլերեն հակաամերիկյան, հակահրեական հաղորդումներ էր վարում, սատարում պատերազմը ԽՍՀՄ-ի դեմ։

Երկրորդը՝ նորվեգացի անվանի գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր (1920) Կնուտ Համսունը, Գերմանիայում Հիտլերի իշխանության գալուց հետո՝ հատկապես Երկրորդ աշխարհամարտի օրերին, աջակցում էր նացիստներին եւ օկուպացված Նորվեգիայի կոլաբորացիոնիստական կառավարությանը։

Ավելին՝ Հիտլերի ինքնասպանությունից հետո նա գրեց մահախոսական, որում նացիստների առաջնորդին կոչում էր «ժողովուրդների իրավունքների համար պայքարող»։

Ի՞նչ եղավ հետո...»:

Հասարակական գործիչ, գրող, սցենարիստ Տիգրան Պասկևիչյան

Ամբողջական՝ սկզբնաղբյուրում