«  Հուլիս 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Яндекс.Метрика

Տիգրան Պասկևիչյան. JOB DESCRIPTION

Տիգրան Պասկևիչյան. JOB DESCRIPTION

Ուրախ եմ, որ պատասխանել ես նամակիս։ Տխուր եմ, միաժամանակ, որ երկու-երեք օրվա ընթացքում շատ բաներ մոռացել ես։ Ասում ես «…եթե ամեն ինչ այդքան դյուրին էր, ապա ինչու՞ էր այդքան դժվար մնալ և մասնակցել բարեփոխումներին»:

Սիրելի ընկեր, երբ բաց նամակում նշված նախաձեռնություններս քո թեթեւ ձեռքով կասեցվեցին ու ես հայտնեցի հրաժարականի մտադրությունս, կեսբերան առաջարկեցիր մնալ։ Խնդրեցի, այդ դեպքում, թուղթ ու գրիչ վերցնել ու գրել խորհրդականիդ job description-ը (աշխատանքի նկարագրություն)։

Եթե պատասխանումդ շարադրված մտադրություններն անկեղծ են, ուրեմն պետք է առջեւս դնեիր աշխատանքների մի ծավալ, որը կենթադրեր « գործող կառույցը իրական ժամանակում» «երկար, բայց ճիշտ ճանապարհ»-ով, «ինստիտուցիոնալ մեղքը մի մարդու վրա» չբարդելով՝ «քոչարյանական-սարգսյանական ռեժիմի զոհ»-ին փրկելը։

Այո, այո, ճիշտ այսպիսի անհեթեթ puzzle կստացվեր job description–ս, եթե այն գրվեր երբեւէ, բայց չէր գրվում, քանի որ ինքդ էլ հասկանում էիր ու հասկանում ես, որ էդ ինստիտուցիոնալ-մինստիտուցիոնալը աննկարագրելի մեեե՜ծ չափերի բլեֆ է։

Էդ ինստիտուցիոնալով ինչ ասես կարելի է անել։ Քննչական ծառայությունում գործ փակել ու քամահրել լրագրողների հարցումները, Պետրոսին թոշակի ուղարկել լուրերի տաղավարից (չմոռանալ աստղը տեղադրել ռադիոյի դիմաց), Մարգարիտա Գրիգորյանին շնորհել Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչում, «Հրանուշ Հակոբյան» շքանշան տալ «Օտար, ամայի ճամփեքի վրա» հաղորդաշարի հեղինակին, հացադուլն ընդունել որպես սցենարական հայտ եւ այլն եւ այլն։

Արա ջան, եթե հավատայի քո ասածին, պետք է անմիջապես թողնեի ծխելը, լավ հետեւեի առողջությանս, ամեն սթից բանից չներվայնանայի, որովհետեւ քո ու Մարգարիտա Գրիգորյանի ձեռնամուխ արած փոփոխությունների արդյունքը տեսնելու համար մի 100-120 տարի է հարկավոր։

Մինչ Աստված երկար կյանք կտա բոլորիս, ես ստեղծում եմ իմ սեփական job description-ը, որի կետերի իրագործմամբ, հավատա, մեր հանրությունը հասնելու է լուրջ փոփոխության։

Տիգրան Պասկևիչյան