«  Նոյեմբեր 2020  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Яндекс.Метрика

Թուրքիան զինյալների նոր խումբ է ուղարկում Ադրբեջան

Թուրքիան զինյալների նոր խումբ է ուղարկում Ադրբեջան

Ադրբեջանից Սիրիա են վերադառնում մեծ թվով զինյալներ։ Միևնույն ժամանակ, Թուրքիան Ադրբեջան է ուղարկում զինյալների նոր խմբեր։ Այս մասին է հայտնել մարդու իրավունքների սիրիական կենտրոնը։

Կենտրոնը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնում է, որ զինյալների  230 հոգանոց նոր խումբը ուղարկվել է Ադրբեջան՝ մասնակցելու Լեռնային Ղարաբաղում շարունակվող պատերազմին։ Իսկ 22 զինյալներ փախել են ռազմական գործողությունների գոտուց և վերադարձել Սիրիա։

Կենտրոնի հաղորդմամբ, մինչ օրս արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում զոհվել է 240 զինյալ։ Նրանցից 183-ի մարմինները տեղափոխվել են Սիրիա, մյուսները՝ Ադրբեջանում են։ 3 սիրիացի զինյալների էլ գերեվարել են հայ զինծառայողները։

Հատկանշական է, որ Թուրքիան ջանքեր է գործադրում Լեռնային Ղարաբաղ մեծ թվով զինյալներ ուղարկելու համար, բայց նրանցից շատերը հրաժարվում են կռվել ադրբեջանական կողմում, քանի որ սիրիացի շատ զինյալներ են զոհվել հակամարտության գոտում։ Հրաժարվելու պատճառ են դարձել նաև  կրոնական հայացքները։