«  Հոկտեմբեր 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Яндекс.Метрика

Տրանսպորտի և կապի նախկին նախարարը կալանավորվեց

Տրանսպորտի և կապի նախկին նախարարը կալանավորվեց

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արմեն Դանիելյանի, այսօր որոշում կայացրեց բավարարել դատախազության բողոքը և մեկ ամիս առաջ «Հյուսիս-Հարավի» գործով գրավի դիմաց ազատ արձակված Տրանսպորտի և կապի նախկին նախարար, «Սթոնս» ՍՊ ընկերության աշխատանքները համակարգող Գուրգեն Սարգսյանի նկատմամբ, որպես խափանման միջոց, ընտրեց կալանավորումը:

Սեպտեմբերին քննիչը կալանավորման միջնորդություն էր ներկայացրել առաջին ատյանի դատարան, սակայն դատարանը մերժել էր այն և Սարգսյանին ազատ արձակել 10 մլն դրամ գրավի դիմաց:

Հիշեցնենք, որ «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի մշակման և իրագործման գործընթացում թույլ տրված առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում Գուրգեն Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 38-189-րդ հոդվածի 3-րդ մասով, 38-190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով: Ըստ մեղադրանքի՝ Գուրգեն Սարգսյանը Սեդրակ Առուստամյանի, Սուրեն Ավագյանի հետ միասին, Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի հատվածների շինարարական աշխատանքներն իրականացնող կապալառու «ՍԻՆՈՀԻԴՐՈ ՔՈՐՓՈՐԵՅՇՆ» ՍՊԸ հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Վեն Սիաոյի հետ, կնքել է երկու կեղծ պայմանագիր, ծառայությունների մատուցման կեղծ հաշիվներ, որոնցով «ՍԻՆՈՀԻԴՐՈ ՔՈՐՓՈՐԵՅՇՆ»-ից դուրս են գրվել ապօրինի ֆինանսական միջոցներ։ Հետո դրանց ծագումը թաքցրել են տարբեր փոխանցումների ու կանխիկացումների միջոցով։