Թշնամին կրակ է բացել հայկական դիրքի ուղղությամբ. վիրավորներ ունենք. (թարմացվող)
Ադրբեջանի ստորաբաժանումները կրակ են բացել հայկական դիրքի ուղղությամբ. վիրավոր ունենք
Մայիսի 17-ին՝ ժամը 16:15-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ զինծառայող:
Այնուհետև Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել վիրավոր զինծառայողին տեղափոխող շտապօգնության մեքենայի ուղղությամբ: Շտապօգնության մեքենայի ուղղությամբ հակառակորդի բացած կրակից վիրավորում է ստացել նաև բուժակը:
Պաշտպանության նախարարությունը վիրավորում ստացած զինծառայողի և բուժակի առողջական վիճակի մասին լրացուցիչ կհայտնի:
Լրացված.
Լուսանկարներում շտապօգնության մեքենան է, որի ուղղությամբ այսօր՝ ժամը 16:15-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել:
Լրացված.
Թշնամու կրակոցից վիրավորված զինծառայող Էդգար Վահանի Սուլեյմանյանը, մինչև հոսպիտալ տեղափոխվելը, զոհվել է: Էդգարը Սիսիանից էր: Նա կզորացրվեր 35 օրից