Կարեվոր
Թշնամու կրակոցից վիրավորված զինծառայողը զոհվել է
Մայիսի 17-ին Սոթքի հատվածում հայկական դիրքի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ բացած կրակի հետևանքով կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածքներ ստացած զինծառայողը, մինչև հոսպիտալ տեղափոխվելը, զոհվել է: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Վիրավորում ստացած բուժակի առողջական վիճակը գնահատվում է բավարար, կյանքին վտանգ չի սպառնում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր՝ մայիսի 17-ին ժամը 16:15-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ էին բացել Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքի և վիրավոր զինծառայողին տեղափոխող շտապօգնության մեքենայի ուղղությամբ:
Սոթքի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների կրակի հետևանքով զոհված զինծառայող Էդգար Վահանի Սուլեյմանյանը Սիսիանից էր: Նա կզորացրվեր 35 օրից: