«  Սեպտեմբեր 2022  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

Яндекс.Метрика

Թշնամին կրկին կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ

Թշնամին կրկին կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ

Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 07։40-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրկին խախտել են հրադադարի ռեժիմը՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ։ 
Պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է։
Հայկական կողմում կորուստներ չկան։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ-ն:

Թշնամին հրաձգային զինատեսակներից կրակ է բացել Գեղարքունիքի մարզի հայկական դիրքերի ուղղությամբ․
Սոցցանցում գրել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը
«Գեղարքունիքի թերևս սահմանապահ դարձած Կուտական համայնքի բնակիչներից քիչ առաջ ստացա ահազանգ. թշնամին հրաձգային զինատեսակներից կրակ է բացել տեղի հայկական դիրքերի ուղղությամբ, իսկ Կուտական համայնքի բնակիչները գտնվում են ադրբեջանցիների տեսադաշտում»,- գրել է Թովմասյանը։

Կուտականի հայկական դիրքերի ուղղությամբ 2 կրակահերթ է եղել, 2 և 3 րոպե են տևել․ Sputnik Արմենիային ասել է գյուղապետ Մակիչ Թովմասյանը:
«Այժմ գյուղում հանգիստ է կրակոցներ չկան։ Բայց վերջին ագրեսիայից հետո դուրս էին եկել, մնացել է հիմնականում գյուղապետը ու երիտասարդները։ Հիմա նաև ընտանի կենդանիներին են տեղափոխում»։