«  Հոկտեմբեր 2022  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Яндекс.Метрика

Թշնամին օրվա ընթացքում երկրորդ ապատեղեկատվությունն է տարածում

Թշնամին օրվա ընթացքում երկրորդ ապատեղեկատվությունն է տարածում

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն օրվա ընթացքում արդեն երկրորդ ապատեղեկատվությունն է տարածում, այս անգամ էլ պնդելով, թե իբր հոկտեմբերի 10-ին ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան և արևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ։ 
Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է, էական միջադեպեր չեն արձանագրվել: Այս մասին հաղորդագրություն է տարածել Պաշտպանության նախարարությանը:

Հիշեցնենք՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել, պնդելով, թե իբր հոկտեմբերի 9-ի երեկոյան ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ։

Նշենք՝ Ադրբեջանի ԶՈւ–ն հոկտեմբերի 8-ի երեկոյան տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրկին կրակ էր բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան  հատվածի հայկական դիրքերի ուղղությամբ: