Արցախ
Թշնամին Շուշիի շրջանում կրկին խախտել է հրադադարը
Հուլիսի 14- ին, ժամը 14:00-ի սահմաններում ադրբեջանական զինուժը Շուշիի շրջանում խախտել է հրադադարը' կիրառելով 60 մմ տրամաչափի ականանետ։ Հայկական կողմում կորուստներ չկան։
Տեղեկությունը հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 14-ին` ժամը 11:00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժը Շուշիի շրջանում խախտել է հրադադարը' բացի հրաձգային զենքից կիրառելով նաև 82 մմ տրամաչափի ականանետ և ՁՀՆ-7 նռնականետ։