«  Նոյեմբեր 2021  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Яндекс.Метрика

Ճակատենի համայնքապետ. Գնամ, ինչ ասեմ գյուղացիներին (տեսանյութ)

Ճակատենի համայնքապետ. Գնամ, ինչ ասեմ գյուղացիներին (տեսանյութ)

Ճանապարհը փակել են, ես հիմա չգիտեմ` գնամ, ինչ ասեմ գյուղացիներին, news.am-ի հետ զրույցում ասաց  Ճակատենի համայնքապետ Արա Հարությունյանը` անդրադառնալով իրենց գյուղի մոտ  ադրբեջանական մաքսակետ դնելու մասին ԱԱԾ հայտարարությանը:

«Այնտեղ 6 գյուղ կա, զորք ունենք, իշխանական կողմից, անգամ մարզպետարանից ոչ մեկը չի զանգել, չի եկել, ես որքա՞ն կարող եմ երաշխավորագիր տալ մեր համագյուղացիներին: Այսօր 3-4 ընտանիք ասում էր՝ եթե ճանապարհը պիտի փակվի, մեզ շուտ տեղեկացրեք, գոնե երեխաներին հանենք այստեղից, չգիտեի՝ ինչպես պատասխանել այդ հարցին: Կարծես զուգադիպեց ՏԻՄ ընտրություններն ավարտվեցին և միանգամից ճանապարհը փակվեց, դա ինչպե՞ս է լինում»,-ասաց նա: 

Հիշեցնենք.

նոյեմբերի 11-ից փակ է Գորիս-Կապան միջպետական ճանապարհը։ Ադրբեջանն այդտեղ մաքսակետ է տեղադրել՝ կիսաշրջափակման մեջ դնելով առնվազն երեք գյուղ. Բարձրավան, Շուռնուխ և Որոտան գյուղերի բնակիչները կանգնել են հումանիտար խնդիրների առաջ: 

Բարձրավանը երեք օր է՝ փաստացի շրջափակման մեջ է, գյուղի հիմնական՝ անցանելի ճանապարհը, որը միանում է Գորիս-Կապան ճանապարհին, վերջին օրերին չի օգտագործվում:

Հիշեցնենք` ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից Հայաստանի Սյունիքի մարզում գտնվող Սև լճի տարածքում են և փորձում են ամրապնդվել այնտեղ։ Նմանատիպ իրավիճակ է նաև Գեղարքունիքի մարզի Կութ, Վերին Շորժա և Նորաբակ գյուղերի հատվածում։