Պաշտոնական
Վաղարշակ Հարությունյանը մեկնել է Սյունիք
ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը մեկնել է Սյունիք և այս պահին գտնվում է այնտեղ։ Այսօր կառավարության նիստում անդրադառնալով Սյունիքի մարզի սահմաններում տիրող իրավիճակին` հայտնեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։
«Սահմանապահ զորքերը Սյունիքի մեր սահմանների երկայնքով իրականացնում են տեղակայման աշխատանքներ»,– ասաց նա։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը ևս որոշակի տեղեկություններ հայտնեց, թե ինչ իրավիճակ է Սյունիքի մարզում։
«Խուսափելու համար տարբեր մեկնաբանություններից ու տեղեկություններից պետք է նշել, որ ՀՀ սահմաններն ամուր ու մեր կողմից վերահսկելի են»,– ասաց նա։