«  Սեպտեմբեր 2020  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Яндекс.Метрика

Վահագ Ռաշ. «Երկրում տիրող համատարած բարդակի մասին»

Վահագ Ռաշ. «Երկրում տիրող համատարած բարդակի մասին»

Երգիչ, երգահան Վահագ Ռաշը ֆեյսբուքի իր էջում գրում է

«Ուրեմն տիրող համատարած բարդակի մասին.

Առաջի խնդիրը.

Քաղաքապետարանը չի ծանուցում, որ կարմիր գծերին կայանել եմ, տուգանել են:

Պարզվում է դրանից 2 օր հետո տարեկան կայանման վճար եմ մուծել բայց ամեն դեպքում երկու ակտ գնում է ԴԱՀԿ ու կալանք դրվում ամեն ինչի վրա: 7500 դրամի համար ինչ ունես չունես կալանում են, որ չթռնես: Մուծում էս էտ անտերը, 5 օր անցնում է, կալանքը դուրս չի գալիս: Զանգում էս մունաթով քեզնից սոց քարտի համար են ուզում ու ինչ է պարզվում. մինչև Դավոն օտպուսկից չգա, քո կալանաքը դուրս չի գա ... Դավ ջան ու՞ր էս ապե .. :

Երկրորդ խնդիրը.

Երեխայի ծնվելուց հետո ինչքան գիտեմ ամսեկան գումար են տալիս, եթե մայրը աշխատել է: Կինս հետաքրքրվում է, ասում են. եթե ԱՁ էս ունեցել քեզ գումար չի հասնում՝ առանց որևէ օրենքի հղում անելու:
Հետաքրքրության համար զանգում եմ ինչ որ երկար անունով նախարարություն 010520830: Երկու օր չարչարվելուց հետո պատասխանում են ու ասում զանգեք նպաստների եսիմ ինչ հիմնարկ 060654095: Զանգում եմ. էլի 3-4 օր չեն պատասխանում, մեկ էլ պատահական վերցնում են ու ասում, որ խնդիրը իրենց հետ կապ չունի, զանգեք 060654092: Էս համարին ամեն օր հետաքրքրության համար 2-3 անգամ զանգում եմ և հրաշք, այսօր վերցնում են, զարմանալիորեն շատ բարեհամբույր մի կին ասում է, որ համարը սխալ են տվել, մեր մասով չէ, մենք չենք կարող պատասխանել, գրեք նամակ info@ssa.am արդեն չգիտել էլ գրե՞մ, թե չէ ...

Երրորդ խնդիրը.

ապրանք եմ ստացել իմ անունովԱրարտյան մաքսայինում նշում են, որ կարմիր ուղի է տալիս, ՊԵԿ-ի կողմից արգելանք ունեք:
Գրեթե ՊԵԿ-ի բոլոր բաժիններ զանգել, գնալ, բացատրելուց երկու-երեք օր տանջվելուց հետո գտնում են ինչումն է խնդիրը: Պարզվում է, որ մի քանի տարի առաջ վարույթ եմ ունեցել, ճիշտ է կասեցվել է, բայց կոնկրետ Արարտյանի մաքսային չի ուղարկվել, որ հանեն արգելանքը: 4-5 օրից լուծվում է խնդիրը ...

Ապրանք ես ներմուծում օրինական ճանապարհով ու էնքան շատ քաշքշուկների մեջ էս ընկնում, որ փոշմանում էս: Վերջում էլ այնպիսի գին են հաշվում մաքսազերծման, որ մտածում էս, արժի վերցնե՞լ, թե չէ ... իսկ քո կոնկուրետները այստեղ քո վճարած ինքնարժեքով վաճառում են ...

Ասածս ի՞նչ է ...

Երբ է ավարտվելու այս բյուրոկրատիան ու անիմաստ դռնից դուռ մարդկանց վազեցնելը: Հեղափոխության հենց հաջորդ քայլը պետք է մարդկանց կյանքը հեշտացնելը լիներ, բայց ցավոք այս փտած համակարգերը մնացել են հին ռելսերի վրա ու իներցիայով առաջ է գնում՝ քանդելով ներվեր ու սպանելով այքան թանկ մարդկային ժամանակը: Այն ժամանակ գոնե այդ անիծված կաշառքը կար, որ մի բան չէր ստացվում, գումարով լուծում էին: Հիմա չկա, բայց շատ անգամ ավելի բարդ է, անհասկանալի ու զզվելի:

Հա ու հակաիշխանականներին խնդրում եմ չոգևորվել»: