«  Հունվար 2022  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Яндекс.Метрика

Վահրամ Աթանեսյան. «Դանիել Իոաննիսյանն էլ վերջնականապես ինքնաբացահայտվեց»

Վահրամ Աթանեսյան. «Դանիել Իոաննիսյանն էլ վերջնականապես ինքնաբացահայտվեց»

Պատմաբան, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր Վահրամ Աթանեսյանի ֆեյսբուքյան էջից.

Դանիել Իոաննիսյանն էլ միացավ «յեղափոխականությանը»  (ավելի ճիշտ՝ վերջնականապես ինքնաբացահայտվեց) եւ «կեղծված» որակեց 1995 -ի խորհրդարանական եւ 1996-ի նախագահական ընտրությունները։

ԿԸՀ արխիվներում 1995-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները կան, եւ «վազգենմանուկյանյուգենդի» այդ ապոլոգետը կարող է նայել ու համեմատել․ անկախ Հայաստանի պատմության մեջ այդ ընտրություններով ձեւավորվել է ամենապլյուրիստական խորհրդարանը, որտեղ ներկայացված էր շուրջ տասը կուսակցություն եւ դաշինք։

Ընտրությունները կեղծվում են, երբ իշխող ուժն ամեն գնով իր համար ապահովում է միանձնյա որոշումներ կայացնելու իրավական հնարավորություն՝ ինչպես տեղի է ունեցել 2007, 2012, 2017, 2018 եւ 2021թվականներին։

Ինչ վերաբերում է 1996-ի նախագահական ընտրություններին, ապա եթե դրանք կեղծվեին, Լեւոն Տեր-Պետրոսյանը պաշտոնապես ոչ թե 52, այլ առնվազն 60-65 տոկոս քվե կստանար՝ ամբողջ ուժային համակարգը եւ վարչական ռեսուրսներն ուղղելով մրցակցի դեմ։

Բայց դե ու՞մ եմ ինչ ասում․ եթե Նիկոլ Փաշինյանը պետության անունից ներողություն է խնդրել անկախ Հայաստանի առաջին ջարդարարից, ինքն էլ պիտի նմանակի, չէ՞։ Թե չէ սահմանադրական հանձնաժողովում տեղ չէր ունենա։ Բայց ողբամ այն սահմանադրությանը, որ «վազգենմանուկյանյուգենդ» Իոաննիսյանը պիտի նաեւ «հեղինակի»։