«  Օգոստոս 2023  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Яндекс.Метрика

Վահրամ Աթանեսյան. «Սա է լևոնականությունը...»

Վահրամ Աթանեսյան. «Սա է լևոնականությունը...»

Ինչ -որ մեկը հարց է տվել՝ ո՞վ կբացատրի, թե ինչ է լեւոնականությունը, ՀԱԿ-ի համակիրներն էլ սկսել են քաղաքագիտական-փիլսոփայական բացատրություններ տալ:

Մինչդեռ պետք է հակիրճ պատասխանել.

  • Հայաստանի համար անընդունելի է միջազգային կամ միջպետական որեւէ փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղը նշված կլինի որպես Ադրբեջանի մաս: (8.07.1992թ.
  • բացառել Լաչինի շրջանի վերադարձը Ադրբեջանին
  • պահպանել Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակը
  • բանակցություններում հասնել Լեռնային Ղարաբաղի համար ընդունելի կարգավիճակի: (14.07. 1993թ.):

Սրանք գրավոր, իրավական ուժ ունեցող փաստաթղթերով տրված եւ լիովին կատարված խոստումներ են:
Սա է լեւոնականությունը:

Իսկ թե ինչ է մնացյալականությունը՝ որեւէ առարկայական վկայություն չկա: Եթե չընդունենք, որ 10.11.2020-ը հավաքական մնացյալականության կամ լեւոնականության դեմ հավաքական մնացյալականության մարտնչող իդիոտիզմի հետեւանքն է:

Թեման փակեք: Չեք զգու՞մ՝ ինչքան բլթացնում, էնքան ողորմելի եք դառնում:

Վահրամ Աթանեսյան