Պաշտոնական
Պաշտոնանկություններ կառավարությունում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ աշխատանքից ազատվել է Մարգարիտա Ազարյանը, որը զբաղեցնում էր վարչապետի կադրերի եւ անձնակազմի կառավարման վարչության պետի պաշտոնը:
Նշենք, որ Մարգարիտա Ազարյանը ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի մայրն է:
Նիկոլ Փաշինյանի որոշմամբն աշխատանքից ազատվել են նաև վարչապետի արարողակարգի պատասխանատու Ալեքսանդր Մխիթարյանը և վարչապետի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Արթուր Սարգսյանը: