«  Փետրվար 2020  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
242526272829

Яндекс.Метрика

Վարդան Հարությունյան. Մրցույթ, որտեղ հաղթող են ճանաչվում մրցույթին չմասնակցած մարդիկ

Վարդան Հարությունյան. Մրցույթ, որտեղ հաղթող են ճանաչվում մրցույթին չմասնակցած մարդիկ

Անպատկերացնելի բաներ են տեղի ունենում Հայաստան աշխարհում։ «ԱՅՈ»-ի լոգոյի միցույթ է հայտարարվում։ Մարդիկ մասնակցում են մրցույթին։ Բացահայտվում է, որ հաղթող մասնակիցը գրագողություն է կատարել։ Գրագողին անարգանքի սյունին չեն գամում։ Ոչինչ։ Կարող է բարի են, թող չգամեն։

Բայց անպատկերացնելին այն է, որ մրցույթի համար նախատեսված մրցանակը բաժանվում է երեք մարդու միջեւ, ովքեր ՉԵՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ հայտարարված մրցույթին։ Մասնակցելու ծրագիր ու միտք էլ չեն ունեցել։ Կարող է նույնիսկ «ԱՅՈ»-ի կողմնակից էլ չեն։ Պատկերացնու՞մ եք, մրցույթ, որտեղ հաղթող են ճանաչվում մրցույթին չմասնակցած մարդիկ։ Խեղճ մասնակիցներ։

Իսկ վերջերս մի հայտնի լրագրող ինձ հարցնում էր, թե ինչու ես չդիմեցի Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովում ընդգրկվելու համար։

Իրավապաշտպան Վարդան Հարությունյան

Հիշեցնենք, սահմանադրական հանրաքվեի լոգոյի համար «Այո»-ի կողմի հայտարարած մրցույթի արդյունքներն ամփոփելուց անմիջապես հետո տեղեկություն տարածվեց, որ այդ լոգոն գրագողություն է և մրցույթի պայմաններով 3 միլիոն դրամ շահած «Garoon agency» ընկերությունը կրկնoրինակել է 1991թ. Անկախության հանրաքվեի լոգոն։
Իսկ Սահմանադրական հանրաքվեի «Այո» լոգոյի մրցույթում հաղթած եւ 3 մլն դրամ շահած «Garoon agency» ընկերությունը, որը  կրկնoրինակել է 1991թ. Անկախության հանրաքվեի լոգոն, հայտարարել է, թե «որևէ մեկի հեղինակային իրավունքը չի՛ խախտել»...