«  Նոյեմբեր 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Яндекс.Метрика

Վարդան Հարությունյան. «Խուսափել նոր կորուստներից»

Վարդան Հարությունյան. «Խուսափել նոր կորուստներից»

Ալիք Մեդիա. «...Մեր նորագույն պատմության ճակատագրական ամենամեծ սխալը գործել ենք 1997-1998 թվականներին, երբ Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, նրանց համախոհների ու թիմակիցների ճնշումների հետևանքով մեր երկիրը մերժեց հաշտեցման, խաղաղության, համագործակցության, թշնամությանը վերջ դնելու ճանապարհը։ Ճանապարհ, որն առաջին հերթին մեզ էր անհրաժեշտ։ Որովհետեւ տարածաշրջանի երկրներից մենք միակն էինք, որ շրջափակված էինք, միակն էինք, որ մենակ էինք՝ չունեինք դաշնակիցներ ու աջակիցներ։ Բայց նաեւ հանգամանքներն այնպես էին դասավորվել, որ բարենպաստ դիրքում էինք։

Այսօր գրանցված տապալումներն աչքի առաջ ունենալով՝ կարելի է պնդել՝ այդ դիրքից շարունակելու դեպքում բոլորովին այլ արդյունք էինք ունենալու։ Հայաստանը ներգրավվելու էր տարածաշրջանային զարգացումներում, հարեւանների հետ ունեցած հակասությունները, եթե չէին էլ հարթվելու ամբողջությամբ, ապա անհաղթահարելի թշնամության չէին վերածվելու։

Այսօր այնպիսի բարդ իրավիճակ է մեզ համար, որ ինչ փաստաթղթեր էլ ստորագրվեն, (եթե ստորագրվեն) ի վնաս Հայաստանի են լինելու։ Անցած տարվա նոյեմբերին Հայաստանը հատեց այն սահմանը, որից այս կողմ լավ լուծումներ ունենալ չի կարող։ Այսօր մեզ համար կարող են լինել վատ եւ ավելի վատ լուծումներ։ Այս պարագայում ավելի վատ լուծումներից է պետք խուսափել։

Իսկ դրանցից խուսափելու համար պետք է հստակ ձեւակերպել, թե այս նոր իրավիճակում ինչ է պետք մեզ, եւ ինչպես ենք կարողանալու ստանալ այն։

Մեր գերնպատակը պետք է լինեն անկախ պետությունը եւ պետության ինքնիշխանության ամրապնդումը։ Ինքնիշխան պետության հարատեւությունն է մեր գերխնդիրը։ Սրանից պետք է բխեն ընթացիկ խնդիրները, որոնցից ամենակարեւորը՝ դառնալ գործոն ու անմիջական զրուցակից տարածաշրջանում՝ բոլոր հնարավորություններն օգտագործելով։ Մեր անունից խոսելու իրավունքն այլոց չվերապահել։

Նման խնդիր ձեւակերպելու ու լուծելու համար իշխանավորը պետք է լինի շրջահայաց, խոհեմ եւ պատասխանատու։ Գիտակցի պահի ճակատագրականությունը։

Կա՞ նման գիտակցում։ Գիտի՞ Փաշինյանը, թե որն է Հայաստանի շահը։ Կարո՞ղ է ներկայացնել այն ու պաշտպանել։ Կարո՞ղ է իր անձնական շահն ու անձնական ձգտումները տարանջատել երկրի շահից։

Ընթացքը, ցավոք, մեզ ոչինչ լավ չի խոստանում»։

Վարդան Հարությունյան

Ամբողջական՝ սկզբնաղբյուրում