«  Մայիս 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Яндекс.Метрика

Վլադիմիր Կարապետյան. Վարչապետն այսօր ավելի մեծ հեղինակություն է վայելում

Վլադիմիր Կարապետյան. Վարչապետն այսօր ավելի մեծ հեղինակություն է վայելում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիրքերը ոչ միայն չեն թուլացել և ռեյտինգը ոչ միայն չի նվազել, այլ վարչապետն այսօր ավելի մեծ հեղինակություն է վայելում, քան ամիսներ առաջ էր: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը:

Անդրադառնալով նկատառմանը, որ վերջին օրերին սոցցանցերում որոշակի քաղաքական շրջանակներ, ինչպես նաև մի խումբ օգտատերեր հայտարարում են, թե վարչապետ Փաշինյանն այլևս չունի ժողովրդի աջակցությունը, Կարապետյանն ընդգծեց.

«Օրերս միջազգային կազմակերպությունը Հայաստանում սոցիալական հետազոտություն էր անցկացրել, ըստ որի վարչապետի ռեյտինգը գերազանցում է 80 տոկոսը: Մի քանի ամիս առաջ վարչապետի ղեկավարած քաղաքական ուժը ստացավ ժողովրդի մեծ աջակցություն՝ 70 տոկոս քվե: Մի քանի ամսվա մեջ վարչապետի աշխատանքի արդյունքում իր հեղինակությունն ավելի է բարձրացել»:

Նա հավելեց, որ բոլոր այդ խոսակցություններն անհեթեթ են: