Վլադիմիր Կարապետյանը՝ ԵԱՀԿ ՄԽ հայտարարության մասին. Tert.am
Այս ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները բազմաթիվ հայտարարություններ են արել, և սա դրանցից մեկն է, ես որևէ արտառոց բան չեմ տեսնում այս հայտարարության մեջ: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը՝ անդրադառնալով ԵԱՀԿ ՄԽ-ի վերջին հայտարարությանը.
«Շատ բնական հայտարարություն է, որը կարող էին անել միջնորդները, և Կառավարության դիրքորոշումն արտահայտվել է ԱԳՆ հայտարարությամբ»,– ասաց Կարապետյանը:
Մամուլի խոսնակը չհամաձայնվեց այն դիտարկմանը, որ ի տարբերություն նախորդ հայտարարությունների՝ այս հայտարարությունը շատ ավելի բաց տեքստով է և ըստ էության միակողմանի ուղերձ է հայկական կողմին.
«Բացե՛ք, նայե՛ք նախորդ հայտարարությունները, ոչ մի արտառոց բան չկա, իրենց այցը տարածաշրջան ամփոփող սովորական հայտարարություն է»,- ասաց Կարապետյանը: