Վլադիմիր Մարտիրոսյան. Մի շտապեք Իրանի տապալման հարցում
Մի շտապեք Իրանի տապալման հարցում: Խամենեիի մահը լուծում չէ։ Առավել ևս՝ եթե հարցը դիտարկվում է Իրանի ռեժիմի տապալման տրամաբանությամբ։
Իրանը սովորական աշխարհիկ համակարգ չէ։ Այն թեոկրատիա է՝ գաղափարաբանորեն կառուցված կրոնապետություն, որտեղ իշխանության լեգիտիմության աղբյուրը ընտրական մեխանիզմը չէ, այլ աստվածաբանական մանդատը։ Այսպիսի համակարգում առաջնորդը պարզապես քաղաքական դերակատար չէ՝ նա գաղափարի մարմնավորում է, հավատքի խորհրդանիշ։
Աշխարհիկ ռեժիմների տապալման դասական տեսությունները այստեղ մեխանիկորեն չեն աշխատում։ Այստեղ պայքարը ծրագրերի կամ էլիտաների միջև չէ միայն այլ հավատքի, ինքնության և սրբազան ընկալումների դաշտում։ Իսկ հավատքը քաղաքական տեխնոլոգիաներով չի ապամոնտաժվում։
Ավելին՝ հոգևոր առաջնորդի բռնի մահը կարող է տալ բացարձակ հակառակ էֆեկտը։ Թեոկրատական համակարգում նահատակության նարատիվը հզորագույն մոբիլիզացնող ռեսուրս է։ Խամենեիի մահը կարող է վերածվել հանունի մարտիրոսական խորհրդանիշի, որը ոչ թե կթուլացնի համակարգը, այլ կուժեղացնի դրա շուրջ լայն հանրային համախմբումը։ Այդ պարագայում վախը կարող է պարտվել գաղափարին, իսկ արտաքին ճնշումը՝ վերածվել ներքին համախմբման կատալիզատորի։
Պետք է հստակ հասկանալ, եթե խնդիրը ռեժիմի տապալումն է, ապա դա ավտոմատ կերպով չի տեղի ունենալու առաջնորդի սպանության արդյունքում։ Թեոկրատական պետություններում համակարգը վերարտադրվում է ոչ միայն ինստիտուցիոնալ, այլ նախևառաջ գաղափարական հիմքով։ Անձի ֆիզիկական վերացումը չի նշանակում գաղափարի փլուզում այլ հակառակը առասպելացնում և սրբադասում է նրան:
Քաղաքական գործընթացները չեն լուծվում սպանություններով։ Հատկապես երբ խոսքը գնում է գաղափարական պետության մասին։ Ովքեր կարծում են, թե մեկ մարդու մահը բավարար է համակարգը քանդելու և արևմտյան մոդելի պետութուն կառուցելու համար, կամ չեն հասկանում թեոկրատիայի կառուցվածքը, կամ դիտավորյալ պարզեցնում են իրականությունը։ Աշխարհը կառավարում է գաղափարը, իսկ փողը գաղափարն աշխատեցնելու զուտ միջոց է:
Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյան
Իրանի կառավարությունը հաստատել է Խամենեիի մահը շաբաթ օրը Թեհրանին հասցված ամերիկա-իսրայելական համատեղ հարվածի հետևանքով։ Հազարավոր սգավորներ են հավաքվել Սպահանում՝ հարգելու այաթոլլա Խամենեիի հիշատակը՝ տեսանյութ:
Իրանի Մինաբայի "Շաջարե Թայեբե" դպրոցը աղջիկների համար սովորական տարրական դպրոց է ։ Հարվածը տեղի է ունեցել շաբաթ առավոտյան ՝ ուսումնական օրվա սկզբին, երբ երեխաները դասարաններում էին ։ Ըստ Hengaw-ի և Իրանի իշխանությունների, հարվածի պահին ներկա է եղել մոտ 170 աշակերտ:
165 զոհ, գրեթե բոլոր աղջիկները...
Իրանում սև դրոշ են բարձրացրել. Կառավարությունը 40-օրյա սուգ է հայտարարել.
Հաստատվել է նաև ԻՀՊԿ հրամանատար Մոհամմադ Փաքփուրի, պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանիի սպանությունը։


